Վերափոխման տաճար (Տարտու)

Վերափոխման տաճար (էստ․՝ Tartu Uspenski kirik), Էստոնիայի առաքելական ուղղափառ եկեղեցու Տարտուի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (Կոստանդնուպոլսի պատրիարքություն)։ Գտնվում է Էստոնիայի Տարտու քաղաքում՝ Մագազինի փողոց (Magasini tänav), 1 հասցեում։

Վերափոխման տաճար
էստ․՝ Tartu Uspenski kirik
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ՏեղագրությունՏարտու
Դավանանքուղղափառություն
ԹեմQ4452175?
Հիմնական ամսաթվերը1783
Ժառանգության կարգավիճակճարտարապետական հուշարձան[1]
ՆվիրվածՎերափոխումն Աստվածածնի
ԱնվանվածՎերափոխումն Աստվածածնի
Ճարտարապետական ոճNaryshkin Baroque?
Հիմնադրված1783
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Uspensky church, Tartu Վիքիպահեստում
eoc.ee/kogudus/tartu-jumalaema-uinumise-kogudus/

Պատմություն խմբագրել

Եկեղեցին գտնվում է Մարիամ Մագդաղենացու դոմինիկյան նախկին վանքի տեղում, որը քաղաքում գործել է 13-րդ դարից։ 1704 թվականին դրա փոխարեն կառուցվել է Կույս Մարիամին նվիրված փայտե եկեղեցի։ 1752 թվականի ապրիլի 16-ին տեղադրվել է նոր եկեղեցու հիմնաքարը Պետրոս I-ի հրամանով։ Այն կառուցվել է Նիկոլայ Վասիլևի նախագծով և օծվել 1754 թվականի հունվարի 28-ին։ 1772 թվականի կառուցվել է զանգակատունը։ Քարե եկեղեցին այրվել է 1775 թվականի հրդեհի ժամանակ[2]։

Նոր քարե տաճարը կառուցվել է 1776-1782 թվականներին և օծվել 1783 թվականին ի պատիվ Աստվածամոր վերափոխման[3]։

1997 թվականին ընդգրկվել է Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում[4]։

Եկեղեցին դարձել է մայր տաճար 2009 թվականի հունվարի 10-ին և ծառայում է որպես Տարտուի ուղղափառ եպիսկոպոսի նստավայր[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
  2. Pühakoja ehitamise ajalugu, Eesti Apostlik-Õigeusu Kirik, retrieved 26 August 2019
  3. Tartu Jumalaema Uinumise, Uspenski kogudus Արխիվացված 2007-08-31 Wayback Machine(էստոներեն)
  4. «6949 Tartu Uspenski õigeusu kirik 1776.-1783. a». Kultuurimälestiste riiklik register.
  5. Tartu Uspenski Cathedral of the Estonian Apostolic Orthodox Church, Visit Estonia, retrieved 26 August 2019

Արտաքին հղումներ խմբագրել