«Վերապրել գիշերը» (անգլ.՝ Survive the Night[1][2], նախկին անվանումը՝ «Երկար գիշերը», անգլ․՝ «The Long Night»[3]), ամերիկացի ռեժիսոր Մեթ Էսկանդարիի մարտաֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2020 թվականի մայիսի 22-ին համացանցում[4]։

Վերապրել գիշերը
անգլ.՝ Survive the Night
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և թրիլեր
Թվական2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatt Eskandari?
ԴերակատարներԲրյուս Ուիլիս, Չադ Մայքլ Մյուրեյ և Shea Buckner?
ԵրաժշտությունNima Fakhrara?
Նկարահանման վայրColumbus?
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Երկու կողոպտիչները հաջողությամբ ավարտում են իրենց գործը և մտադիր են փախչել Մեքսիկա՝ տանելով իրենց ավարը։ Սակայն Ջեյմին թալանում է գիշերային խանութ, Մաթիասին վիրավորում են ոտքից։ Եղբոր կյանքը փրկելու համար Ջեյմին հետապնդում է բժիշկ-վնասվածքաբան Ռիչին հիվանդանոցից մինչև իր տունը։ Եղբայրները ներխուժում են Ռիչի տունը, որը կորցրել է իր լիցենզիան անփութության վերբերյալ հայցից հետո։ Եղբայրները պատահաբար կրակում են և սպանում Ռիչի մորը, իսկ հետո պատանդ են վերցնում նրա ընտանիքին՝ կնոջը՝ Ջենին, դստերը՝ Ռեյչելին և հորը՝ Ֆրենկին։ Բայց Ֆրենկը, որը պաշտոնաթող դաժանասիրտ շերիֆ է, չի պատրաստվում հանդուրժել այդ ամենը։ Շուտով ամբողջ ընտանիքն սկսում է պայքարել իրենց կյանքի համար։

Դերերում խմբագրել

  • Բրյուս ՈւիլիսՖրենկ
  • Չադ Մայքլ ՄյուրեյՌիչ
  • Շի Բաքներ – Ջեյմի
  • Թյլեր Ջոն Օլսոն – Մաթիաս
  • Լիդիա Հալլ – Ջեն
  • Ջեսիկա Աբրամս – Ռեյչել
  • Սառա Լին Հերման – կին խանութում

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները տևել են 10 օր և անցկացվել են Կոլումբուսում (Ջորջիա նահանգ, ԱՄՆ)[5][6][7]։

Արձագանքներ խմբագրել

Rotten Tomatoesկայքում ֆիլմն ունի 14% վարկանիշը, որը հիմնված է 14 գրախոսականների վրա՝ միջին 3,80/10 միավորով[8]։ The Metacritic կայքում ֆիլմն ստացել է 100 հնարավորից 26 միավոր՝ չորս քննադատների կարծիքի հիման վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ» կարգավիճակին[9]։

Մրցանակներ խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Առաջադրված(ներ) Արդյունք Ծնթ.
Ոսկե ազնվամորի Երկրորդ պլանի լավագույն դերասան Բրյուս Ուիլիս (նաև Breach և Hard Kill ֆիլմերի համար) Առաջադրված [10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ho, Rodney (2020 թ․ փետրվարի 19). «Bruce Willis coming to Georgia for film "Run of the Hitman"». The Atlanta Journal-Constitution. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  2. Wiseman, Andreas (2020 թ․ փետրվարի 12). «Bruce Willis To Star In Action-Sci-Fi 'Cosmic Sin', The Exchange To Launch Movie At EFM». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  3. N'Duka, Amanda (2019 թ․ հունիսի 14). «Chad Michael Murray & More Join Bruce Willis In 'The Long Night'». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  4. Colburn, Randall (2020 թ․ մարտի 26). «Bruce Willis is old, pissed, and lethal in this trailer for Survive The Night». The A.V. Club. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  5. Kiesewetter, John (Январь 30, 2020). «Bruce Willis Shooting Fourth Movie In Cincinnati». WVXU. Վերցված է Февраля 29, 2020-ին.
  6. Rice, Mark (Август 26, 2019). «What was it like to be on the Bruce Willis movie set? We asked locals who were there». Ledger-Enquirer. Վերցված է Февраля 29, 2020-ին.
  7. smith, Tandra (Март 24, 2020). «Columbus-filmed movie starring Bruce Willis now has a trailer. Watch it here». Ledger-Enquirer. Վերցված է 1 Апреля 2020-ին.
  8. «Survive the Night (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Survive the Night reviews». Metacritic. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  10. Kreps, Daniel (2021 թ․ մարտի 12). «'Dolittle,' Sia's 'Music,' '365 Days' Lead 2021 Razzie Awards Nominees». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.