Վերականգնվող էներգիայի արդյունաբերություն
Վերականգնվող էներգիայի արդյունաբերություն (անգլ.՝ Renewable energy industry), էներգետիկ արդյունաբերության ճյուղ, որի կենտրոնում վերականգնվող էներգիայի նոր և հատուկ տեխնոլոգիաներն են։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ներդրողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում այս զարգացող արդյունաբերության վրա։ Շատ դեպքերում այն վերածվել է վերականգնվող էներգիայի արագ առևտրայնացման և արդյունաբերության զգալի ընդլայնման։ Հողմաէներգետիկան ու արևի ֆոտովոլտաիկայի արդյունաբերությունը դրա լավագույն օրինակներն են։

Վերականգնվող էներգիայի արդյունաբերությունն ընդլայնվել է 2008 թվականի մեծ մասի ընթացքում, իսկ մինչև 2008 թվականի օգոստոսը կային առնվազն 160 վերականգնվող էներգիայի ընկերություններ, որոնց շուկայական կապիտալը գերազանցում էր 100 միլիոն դոլլարը։ 2008 թվականին աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրվել է մոտ 120 միլիարդ դոլար։

Ակնարկ Խմբագրել
2006-2007 թվականների ընթացքում վերականգնվող էներգիայի մի քանի ընկերություններ ստացել են բարձր մակարդակի նախնական առաջարկներ (IPOs), որի արդյունքում ունեցել են մոտավորապես 1 միլիարդ դոլարի շուկայական կապիտալ։ Այդ ընկերությունների թվում էին՝ «First Solar» (ԱՄՆ), «Trina Solar» (ԱՄՆ), «Centrosolar» (Գերմանիա) և «Renesola» (Միացյալ Թագավորություն) արևային PV ընկերությունները, քամու էներգիայի «Iberdrola» ընկերությունը (Իսպանիա) և ԱՄՆ կենսավառելիք արտադրող «VeraSun Energy», «Aventine» և «Pacific Ethanol» ընկերությունները[1]։
Վերականգնվող էներգիայի արդյունաբերությունը ընդլայնվել է 2008 թվականի մեծ մասի ընթացքում, որտեղ մեծ դեր են խաղացել արտադրական կարողությունների մեծ աճը, արտադրական տեղանքների դիվերսիֆիկաումն ու ղեկավարության փոփոխությունները[2]։ Մինչև 2008 թվականի օգոստոսը կար առնվազն 160 վերականգնվող էներգիայի ընկերություն, որոնց շուկայական կապիտալը ավելի էր, քան 100 միլիոն դոլլարը․ այս ընկերությունների թիվը 2005 թվականին կազմել է մոտավորապես 60[3]։
2009 թվականին համաշխարհային մասշտաբով $ 150 միլիարդ դոլար է ներդրվել վերականգնվող էներգիայի մեջ, այդ թվում՝ նոր կարողությունները (ակտիվների ֆինանսավորում և նախագծեր) և կենսավառելիքների վերամշակման գործարաններ։ Սա կազմում է 2006 թվականի ներդրումների՝ 63 միլիարդ դոլլարի ավելի քան կրկնակին։ Գրեթե ամբողջ աճը պայմանավորված էր քամու էներգիայի, արևային ֆոտովոլտաիկայի և կենսավառելիքի մեջ ավելի մեծ ներդրումներով[4]։
2000 թվականին վենչուրային կապիտալի ներդրումները (VC) վերականգնվող էներգիայի մեջ կազմել են այդ ընդհանուր ներդրումների մոտ 1% -ը։ 2007 թվականին այդ ցուցանիշը մոտեցել է 10%-ին, որտեղ միայն արեգակնային էլեկտրաէներգիան կազմել է վենչուրային կապիտալի ակտիվների 3% -ը։ Վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 60 սկսնակ գործարարներ են ֆինանսավորվել VC-ների կողմից[5]։ Ըստ «New Energy Finance Limited»ընկերության ներդրումային վերլուծաբանների՝ 2006 թվականին վենչուրային կապիտալի և մասնավոր ներդրումները վերականգնվող էներգետիկայի ընկերություններում աճել են 167 տոկոսով[6]։
2007 թվականին ոլորտում նոր ներդրումներն աճել են 148 միլիարդ դոլարով, 2006 թվականի համեմատ աճելով 60 տոկոսով, նշվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրի զեկույցներից մեկում (SEFI)։ Քամու էներգիան կազմել է նոր կապիտալի մեկ երրորդը, իսկ արևայինը` մեկ հինգերորդը, սակայն հետաքրքրությունն արևայինով արագորեն աճում է տեխնոլոգիական խոշոր նվաճումների ֆոնին, որոնց արդյունքում արևային ներդրումներն աճում են 254 տոկոսով[7]։ Էներգիայի միջազգային գործակալությունը կանխատեսել է, որ առաջիկա 22 տարիների ընթացքում 20 տրիլիոն ԱՄՆ դոլար կներդրվի այլընտրանքային էներգետիկ նախագծերում[7]։
Ընտրված գլոբալ ցուցանիշներ | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|---|---|
Ներդրումներ նոր վերականգնվող հզորություններում (տարեկան) | 63 | 104 | 130 | 150 | 243 միլիարդ ԱՄՆ դոլար |
Գոյություն ունեցող վերականգնվող էներգիայի հզորություն,
բացառությամբ խոշոր հիդրոէլեկտրակայանների |
207 | 210 | 250 | 305 | ? ԳՎտ |
Քամու էներգիայի հզորություն (առկա է) | 74 | 94 | 121 | 159 | ? ԳՎտ |
Արևային (PV) էներգիայի հզորություն (ցանցը միացված է) | 5.1 | 7.5 | 13 | 21 | ? ԳՎտ |
Էթանոլի արտադրություն (տարեկան) | 39 | 53 | 69 | 76 | ? միլիարդ լիտր |
Հողմային էներգիա Խմբագրել
2008 թվականի դեկտեմբերին աշխարհում քամու էներգիայի հզորությունը կազմել է 122,000 ՄՎտ, որից 28,190 ՄՎտ-ը 2008 թվականին ավելացված հզորությունն է եղել[9]։
Ընկերություններ Խմբագրել
«Vestas»-ը հողմային տուրբինների խոշորագույն արտադրողն էր աշխարհում, որի շուկայական մասնաբաժինը 2008 թվականին կազմել է 20%[10]։ Ընկերությունը գործարաններ է գործարկում Դանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում և Չինաստանում[11] և աշխատանքով ապահովում ավելի քան 20,000 մարդու ամբողջ աշխարհում[12]։ 2005 թվականին վաճառքի անկումից հետո Vestas-ը վերականգնվել է և ընտրվել 2006 թվականի «Top Green Company»[13][14]։
«GE Energy»-ն 2008 թվականին եղել է աշխարհի երկրորդ խոշորագույն հողմային տուրբիններ արտադրողը՝ 19% շուկայական մասնաբաժնով[10]։ Ընկերությունը տեղադրել է ավելի քան 5500 հողմային տուրբիններ և 3600 հիդրոտուրբիններ, իսկ դրա վերականգնվող էներգիայի տեղադրված հզորությունն ամբողջ աշխարհում գերազանցել է 160,000 ՄՎտ-ը[15]։ 2002 թվականին «GE Energy»-ն գնել է «Enron Wind»-ը և իր թղթապանակում ունի նաև միջուկային էներգիայի գործառնություններ[16]։
1976 թվականին Իսպանիայում հիմնադրված «Gamesa» ընկերությունը 2008 թվականին հանդիսացել է աշխարհի երրորդ խոշորագույն հողմային տուրբինների արտադրողը[10] և նաև հողմակայանների խոշոր կառուցող։ «Gamesa» ընկերության հիմնական շուկաները գտնվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չինաստանում։
Քամու էներգիայի այլ խոշոր ընկերությունների թվում են նաև «Siemens», «Suzlon», «Sinovel» և «Goldwind» ընկերությունները[10]։
Միտումներ Խմբագրել
Չնայած հողմային էներգիայի արդյունաբերության վրա ազդելու է 2009 և 2010 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, «BTM Consult» ընկերությունը մինչև 2013 թվականը կանխատեսել։ Վերջին հինգ տարիների ընթացքում նոր կայանքների տեղադրման միջին աճը տարեկան կազմել է 27,6 տոկոս։ 2013 թվականի կանխատեսումների համաձայն՝ տարեկան միջին սպասվող աճը 15,7 տոկոս է[2][9]։ Ավելի քան 200 ԳՎտ հզորությամբ քամու նոր էլեկտրաէներգիա կարող է գործարկվել մինչ 2013 թվականի ավարտը։ Ակնկալվում է, որ քամու էներգիայի շուկա ներթափանցելը 2013 թվականին կհասնի 3.35 տոկոսի, իսկ 2018 թվականին` 8 տոկոսի[2][9]։
Ի հայտ են գալիս քամու էներգիայի օֆշորային տեղադրումներ և վերջին տարիներին տարեկան ավելանում է մի քանի հարյուր մեգավատ, հիմնականում Եվրոպայում[1]։
Ֆոտովոլտաիկա Խմբագրել
Ընկերություններ Խմբագրել
«First Solar» ընկերությունը դարձել է աշխարհի ամենամեծ արեգակնային մարտկոցներ արտադրողը 2009 թվականին և 13% շուկայական մասնաբաժնով թողարկել 1100 ՄՎտ արտադրանք։ 2009 թվականին «Suntech»-ը երկրորդ տեղում էր 595 ՄՎտ արտադրությամբ և 7% շուկայի մասնաբաժնով[17]։ «Sharp Solar» ընկերությունը 580 ՄՎտ թողունակությամբ հետ էր մնում առաջատարից։ «Q-Cells»-ն իր 540 ՄՎտ հզորությամբ 2009 թվականին չորրորդ տեղում է եղել, իսկ 2009 թվականի թոփ տասնյակն ամբողջացրել են «Yingli Green Energy», «JA Solar Holdings», «SunPower», «Kyocera», «Motech Solar» և «Gintech» ընկերությունները[17]։
Միտումներ Խմբագրել
2002 թվականից ի վեր ամեն տարի արևի արտադրությունն աճել է միջինը մոտ 20 տոկոսով՝ դարձնելով այն աշխարհի ամենաարագ զարգացող էներգետիկ տեխնոլոգիան[18][19]։ 2009 թվականի վերջին կուտակային գլոբալ ֆոտովոլտաիկայի տեղադրումները գերազանցել են 21,000 մեգավատը[19][3]։
Ըստ 2009 թվականին Չինաստանում թողարկած «PricewaterhouseCoopers», Շանհայի Ամերիկյան առևտրի պալատի և Չինաստանի «Greentech» ընկերության համատեղ զեկույցի՝ Չինաստանի կանաչ տեխնոլոգիական շուկայի գնահատված չափը կարող է լինել տարեկան 500 միլիարդ դոլարից մինչև 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, կամ 2013 թվականի Չինաստանի կանխատեսվող ՀՆԱ-ի 15 տոկոսը։ Կանաչ տեխնոլոգիական լուծում մշակելու Չինաստանի կառավարության քաղաքականության դրական միտումներով Չինաստանն արդեն ավելի կարևոր դեր է խաղացել կանաչ տեխնոլոգիաների շուկայի զարգացման գործում[20]։ 2009 թվականին Չինաստանի արևային արդյունաբերության զարգացմանն աջակցող «Ոսկե արևի» նոր սուբսիդավորման սխեմայի մասին Չինաստանի կառավարության հայտարարություններից հետո համաշխարհային արդյունաբերության որոշ դերակատարներ հայտարարել են այս տարածաշրջանում իրենց զարգացման ծրագրերի մասին, ինչպիսին է Ջիանգսու նահանգում 500 մՎտ ընդհանուր հզորությամբ արևային ծրագրի վերաբերյալ «LDK Solar» ընկերության ստորագրած պայմանագիրը[21], պոլիսիլիկոնային ձուլակտորների արտադրական սարքավորումները, Հինգան նահանգում «Yingli Green Energy» ընկերության կողմից կառուցվելիք ֆոտովոլտաիկական մարտկոցներն ու մոդուլները[22] և «Tianwei Baoding» ու «Anwell Technologies» ընկերությունների բարակ ժապավենների արտադրության նոր գործարանները[23][24]։
Արեգակնային էներգիայի կենտրոնացում Խմբագրել
2004 թվականից ի վեր արևային էներգիան կենտրոնացնելու վերաբերյալ հետաքրքրություն է առաջացել (CSP) և երեք գործարան է ավարտվել 2006-2007 թվականների ընթացքում․ 64 մեգավատ հզորությամբ «Nevada Solar One», 1 մեգավատ հզորությամբ գործարան Արիզոնայում և 11 Մվտ հզորությամբ «PS10» արևային էներգիայի աշտարակն Իսպանիայում։ 2007 թվականի վերջին Իսպանիայում կառուցվել են 50 ՄՎտ հզորությամբ երեք կայաններ և պլանավորվել 50 ՄՎտ հզորությամբ ևս տասը լրացուցիչ կայաններ։ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի և Ֆլորիդայի ընկերությունները հայտարարել են առնվազն ութ նոր նախագծերի պլանավորման մասին, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 2000 ՄՎտ։ Նոր նախագծերում ներգրավված ընկերությունների թվում են՝ «Abengoa Solar», «Acciona», «Ausra», «BrightSource Energy», «Iberdrola», «Solar Euromed», «Solar Millennium» և «Stirling Energy Systems» ընկերությունները[1][25]։
Կենսավառելիք Խմբագրել
Բրազիլիան շարունակել է 1970-ական թվականներին սկսված էթանոլի ընդլայնման իր ծրագրերը և այժմ ունի էթանոլի ամենամեծ բաշխումը և մեքենաների ամենամեծ խմբաքանակը, որն աշխատում է էթանոլի և բենզինի ցանկացած խառնուրդով[1]։
Էթանոլի վառելիքի արդյունաբերության մեջ գերիշխել է Միացյալ Նահանգները 2007 թվականին աշխատող իր 130 էթանոլի գործարաններով ու տարեկան 26 միլիարդ լիտր (6.87 միլիարդ գալոն / տարեկան) արտադրության հզորությամբ, որը 2005 թվականի նկատմամբ կազմել է 60 տոկոս աճ։ Եվս 84 գործարաններ գտնվել են կառուցման մեջ կամ ընդլայնման փուլում, որը հանգեցնելու է կրկնապատկված արտադրական հզորության։ 2006-2007 թվականների ընթացքում բիոդիզելի արդյունաբերությունը շատ նոր արտադրական օբյեկտներ է բացել և շարունակել ընդլայնման ծրագրերը մի քանի երկրներում։ Բիոդիզելի նոր հզորություն է հայտնվել ամբողջ Եվրոպայում, հատկապես Բելգիայում, Չեխական հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը[1]։
Երկրորդ սերնդի կենսավառելիքներում առևտրային ներդրումները սկսվել են 2006-2007 թվականներին և այս ներդրումների մեծ մասը դուրս է եկել փորձնական մասշտաբի կայաններից։ Աշխարհի առաջին «փայտից դեպի էթանոլ» առևտրային գործարանն սկսել է գործել Ճապոնիայում 2007 թվականին և ունեցել տարեկան 1,4 միլիոն լիտր տարողունակություն։ ԱՄՆ-ում նման առաջին գործարանը նախատեսված է եղել կառուցել 2008 թվականին՝ տարեկան 75 միլիոն լիտր թողունակությամբ[1]։
Կիրառություն Խմբագրել
Վերականգնվող էներգիայի օգտագործումը հակված է ավելի աշխատատար լինել, քան հանածո վառելիքը, և անցումը դեպի վերականգնվող աղբյուրներն աշխատանքային շահույթ է խոստանում։ Գլոբալ առումով մոտ 2.3 միլիոն մարդ ուղղակիորեն աշխատում է կա՛մ վերականգնվող աղբյուրներում, կա՛մ անուղղակիորեն մատակարար արդյունաբերություններում։ Հողմային էներգիայի արդյունաբերության մեջ աշխատում է շուրջ 300,000 մարդ, ֆոտովոլտաիկայի հատվածում հաշվարկվում է մոտավորապես 170,000 աշխատատեղ, իսկ արևային ջերմային արդյունաբերության մեջ՝ շուրջ 624,000։ Ավելի քան 1 միլիոն աշխատատեղ գտնվում է կենսազանգվածի և կենսավառելիքի ոլորտում[26]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Renewables 2007 Global Status Report (PDF). REN21. 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 «News Archives»։ Renewable Energy World (en-US)։ Վերցված է 2021-03-19
- ↑ 3,0 3,1 Renewables Global Status Report: 2009 Update. REN21. 2009.
- ↑ 4,0 4,1 Renewables Global Status Report: 2010. REN21. 2010.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-19-ին։ Վերցված է 2021-03-19
- ↑ «Office of Energy Efficiency & Renewable Energy»։ Energy.gov (անգլերեն)։ Վերցված է 2021-03-19
- ↑ 7,0 7,1 «Energy investments surge»։ Financial Standard (անգլերեն)։ 2008-07-21։ Վերցված է 2021-03-19
- ↑ «2010 Clean Energy Investment Hits a New Record»։ Renewable Energy World։ 2011-01-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-05
- ↑ 9,0 9,1 9,2 BTM Consult (2009). International Wind Energy Development World Market Update 2009 Archived 2008-12-09 at the Wayback Machine.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Keith Johnson, Wind Shear: GE Wins, Vestas Loses in Wind-Power Market Race, Wall Street Journal, March 25th 2009, accessed on January 7th 2010.
- ↑ «Profits soar for top wind turbine maker»։ edie.net (անգլերեն)։ Վերցված է 2021-03-19
- ↑ «Profile - History»։ Vestas։ 2012-03-11։ Վերցված է 2018-01-05
- ↑ Nastu Paul (2007-01-29)։ «Portfolio 21: Vestas Wind Systems Top Green Company of 2006»։ Environment + Energy Leader (en-US)։ Վերցված է 2021-03-19
- ↑ «Toyota, Tesla and Vestas ranked among world’s top green companies»։ the Guardian։ 2016-08-15։ Վերցված է 2018-01-05
- ↑ GE Energy (undated). GE Energy Retrieved on 22 January 2008.
- ↑ Nuke Producer GE Energy Buys Solar Producer AstroPower Archived 2016-06-03 at the Wayback Machine. Social Funds, 6 April 2004. Retrieved on 22 January 2008.
- ↑ 17,0 17,1 Mark Osborne, First Solar’s market share set to soar Archived 2010-03-27 at the Wayback Machine., PV-Tech.org, September 7th 2009, accessed on January 7th 2010.
- ↑ «SocialFunds.com: The largest personal finance site devoted to socially responsible investing»։ www.socialfunds.com։ Վերցված է 2021-03-19
- ↑ 19,0 19,1 James Russell. Record Growth in Photovoltaic Capacity and Momentum Builds for Concentrating Solar Power Archived 2010-12-09 at the Wayback Machine. Vital Signs, June 03, 2010.
- ↑ «China's green technology market to attract huge investment»։ People’s Daily online։ 2009-09-11
- ↑ «LDK Solar Signs 500MW PV Projects Agreement»։ Solarbuzz։ August 26, 2009
- ↑ «Yingli Green Energy Expands Its Footprint in the China Market»։ Solarbuzz։ July 22, 2009
- ↑ «Baoding Tianwei Starts Mass Production of Thin Film Solar Panels»։ Solarbuzz։ August 27, 2009
- ↑ «Anwell Produces its First Thin Film Solar Panel»։ Solarbuzz։ September 7, 2009
- ↑ Global Concentrated Solar Power Markets and Strategies 2010-2025. April 2010 Archived 2011-07-10 at the Wayback Machine.
- ↑ «Jobs in Renewable Energy Expanding»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին։ Վերցված է 2021-03-19
Գրականության ցանկ Խմբագրել
- «WEO 2017 : Key Findings»։ International Energy Agency։ 2017-11-14։ Վերցված է 2018-01-05
- «Summary and Conclusions»։ World Energy Outlook 2006։ International Energy Agency/OECD։ 2006։ էջեր 27–47։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-19-ին։ Վերցված է 2021-03-19
- Renewables in global energy supply: An IEA facts sheet։ International Energy Agency/OECD։ 2007
- Renewables 2007 Global Status Report։ REN21։ 2008
- Renewables Global Status Report: 2009 Update։ REN21։ 2009
- Renewables Global Status Report: 2010։ REN21։ 2010
- Renewables Global Status Report: 2017։ REN21։ 2017
- Changing climates: The Role of Renewable Energy in a Carbon-constrained World։ United Nations Environment Programme։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին։ Վերցված է 2021-03-19
- Global Trends in Sustainable Energy Investment 2007: Analysis of Trends and Issues in the Financing of Renewable Energy and Energy Efficiency in OECD and Developing Countries։ United Nations Environment Programme and New Energy Finance Ltd.։ 2007
- American energy: The renewable path to energy security։ Worldwatch Institute and Center for American Progress։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2021-03-19
Արտաքին հղումներ Խմբագրել
- «The Sunny Side of the Street: Investing in Solar»։ SocialFunds.com։ 2008-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-05
- «Solar continues to shine despite the dark future»։ www.businessgreen.com։ 2008-10-10։ Վերցված է 2018-01-05
- «Optimism Abounds Throughout Renewable Energy Industry»։ Renewable Energy World։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-05
- Editorial Reuters (2009-03-16)։ «GE Energy turbine sales to grow fivefold in Europe»։ U.S.։ Վերցված է 2018-01-05
- «Renewable Energy Database»։ Renewable Energy Database։ 2012-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-05
- «Renewable Energy»։ Financial Times։ 2017-09-07։ Վերցված է 2018-01-05
- «2018 Renewable Energy Industry Outlook»։ Deloitte United States։ 2017-12-19։ Վերցված է 2018-01-05
- «Four Renewable Energy Trends to Follow in 2018»։ Renewable Energy World։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-01-05
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերականգնվող էներգիայի արդյունաբերություն կատեգորիայում։ |