Պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ

Պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ, համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս համակարգչի էկրանին ստեղծել և խմբագրել պատկերներ` JPEG, PNG, GIF կամ պատկերացանցային այլ ձևաչափերով[1]։

GIMP պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչի աշխատանքային լուսանկար

Համեմատություն վեկտորային գրաֆիկայի խմբագրիչների հետԽմբագրել

Վեկտորային գրաֆիկայի խմբագրիչները հաճախ հակադրում են պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչներին, սակայն դրանց գործառույթները փոխլրացնում են իրար։ Վեկտորային և պատկերացանցային խմբագրիչների միջև տեխնիկական տարբերությունները ծագում են վեկտորային և պատկերացանցային պատկերների միջև տարբերությունից։ Վեկտորային գրաֆիկան ստեղծվում է մաթեմատիկորեն, օգտագործելով` երկրաչափական բանաձևեր։ Ամեն տարրը ստեղծվում է և ձևափոխվում է թվաբանորեն. առանցքային կետերի տեղադրման համար այն հիմնականում օգտագործվում է դեկարտյան կոորդինատների համակարգը, ապա` մաթեմատիկական ալգորիթմով այն միացնում է կետերը և հստակեցնում գույները։

Պատկերացանցային պատկերները ներառում են թվային լուսանկարները։ Պատկերացանցային պատկերը կառուցված է փիքսել կոչվող կետերի տողերից ու սյուներից և հիմնականում ավելի ֆոտոռեալիստիկ է։ Դա թվային լուսանկարչական սարքերի ստանդարտ է, անկախ այն բանից, թե լուսանկարը .raw թե jpg ձևաչափով է։ Պատկերը ներկայացված է փիքսել առ փիքսել, ինչպես մանր փազլ։

Վեկտորային խմբագրիչները ավելի հարմար են գրաֆիկական դիզայնի, էջադրման, տպագրության, պատկերանիշների, սրաեզր պատկերազարդումների ևն համար։

Ավելի բարձրորակ պատկերացանցային խմբագրիչները օրինակ` GIMP-ը, և Adobe Photoshop-ը օգտագործում են մաթեմատիկա` ընդհանուր դասավորության համար և տարրեր, օրինակ` տեքստը, և օժտված են պատկերացանցային պատկերի հետ փիքսելի ճշտությամբ աշխատելու հնարավորությամբ[2][3]։

Ընդհանուր յուրահատկություններԽմբագրել

  • Խմբագրման հատվածի ընտրություն
  • Տարբեր գույների, չափերի, կառուցվածքի վրձիններով գծերի նկարում
  • Հատվածի` առանձին գույնով, գունային սահանցումով և/կամ կառուցվածքով լցոնում
  • Գույնի ընտրություն օգտագործելով գունային տարբեր համակարգեր
  • Գունային տարբեր համակարգերի միջև անցում
  • Տարբեր տառատեսակներով տառերի ավելացում
  • Պատկերի վրայից թերությունների հեռացում
  • Շերտերի օգտագործումով բարդ խմբագրում
  • Նկարի հստակեցման կամ լղոզման համար զտիչների ավելացում
  • Նկարի փոխանցում տարբեր ձևաչափերի միջև

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Top 5 raster graphics editors to create stunning photo edits
  2. «gimp - GNU Image Manipulation Program»։ git.gnome.org 
  3. «Adobe Pushes the Boundaries of Digital Photography and Imaging with Debut of Photoshop CS2»։ Press Release։ Adobe։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2012-ին։ Վերցված է March 29, 2012