Վելեժ (լեռ)

լեռ Բոսնիա և Հերցեգովինայում

Վելեժ (սերբ.՝ Вележ), լեռ Բոսնիա և Հերցեգովինայի Արևելյան Հերցեգովինա վարչատարածքային կազմավորումում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1 969 մետր։ Լեռան ստորոտին գտնվում է Մոստար քաղաքը։ Լեռան վրա արածում են անասուններ, թեպետ նրա լանջերին համարյա բացակայում են ջրի աղբյուրները, բացի Բունա գետի վտակից։ Վելեժի հյուսիսային մասը հարուստ է ջրով։ Լեռան արևմուտքում գտնվում է երկաթուղի, որը Սարաևոն կապում է Ադրիատիկի ծովափի հետ։

Վելեժ
սերբ.՝ Вележ
Մոստարը և Վելեժը
Տեսակլեռնաշղթա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Վարչատարածքային միավորՄոստար
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից1968 մետր
Հարաբերական
բարձրություն
1920[1]

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Tvrtko Kanaet, Podveležje i Podvelešci, Naučno društvo SR BiH, Djela knjige VI, odjeljenje istorijsko-filoloških nauka, knjiga 3, Sarajevo 1955.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելեժ (լեռ)» հոդվածին։