Վացման (նկար)

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար

«Վացման» (գերմ.՝ Der Watzmann), գերմանացի գեղանկարիչ, գրաֆիկ և գծանկարիչ, գերմանական վաղ ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից, որը ստեղծվել է ռոմանտիզմի ժանրում[3]։ Նկարում հեղինակը պատկերել է Վացմանի լեռները, որոնք գտնվում են Բավարիայում։ Կտավը հեղինակը վրձնել է 1824-1825 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 133 × 170 սմ։ Այսօր «Վացման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ազգային հին պատկերասրահում (Բեռլինի Թանգարանային կղզի, Գերմանիա

Վացման
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1820[1]
բարձրություն135 սանտիմետր
լայնություն170 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱզգային հին պատկերասրահ
հավաքածուԱզգային հին պատկերասրահ
սեփականատերMartin Brunn?[2]
https://www.wga.hu/html/f/friedric/4/403fried.html կայք
Ծանոթագրություններ
 Der Watzmann (Friedrich) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն և նկարագիր խմբագրել

«Վացման» ստեղծագործության համար որպես հիմք է ծառայել Կասպար Դավիդ Ֆրիդրիխի աշակերտ Ավգուստ Հենրիխի էտյուդը, որը արվել էր դեպի բավարական Վացման ճանապարհորդության ժամանակ՝ 1822 թվականին։ Էտյուդի հետ եթե համեմատել այս նկարը, ապա կարելի է նկատել, որ հեղինակը սխեմատիկ կերպով է վրձնել կոմպոզիցիան, մասնավորապես երկրաչափական ընդհանրացումով, ինչպես նաև զգալիորեն մեծացրել է ստեղծագործությունը բնօրինակ նկարից։

«Վացման» կտավում, հետին պլանում, վեր է խոյանում Հարցի լեռնազանգվածի Էրդբերքոփֆ գագաթը, որի էտյուդը անձամբ Կասպար Դավիդ Ֆրիդրիխն է արել 1811 թվականին։

Նկարի սիմվոլիզմ խմբագրել

«Վացման» ստեղծագործությունը նկարելու ժամանակ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը հաճախակի էր անդրադառնում էսքիզներին, որոնք ստեղծվել էին նախկինում։ Ֆրիդրիխը նաև երևակայությամբ էր նկարում ու որոշ դետալներ ավելացնում։ Այդպիսի մոտեցումը բացատրվում է այն փաստով, որ գեղանկարներում երբեմն հանդիպում են այնպիսի տեսարաններ ու օբյեկտներ, որոնք երբեք չեն եղել իրականում. այդպես է նաև «Վացման» կտավում։ Ժայռերի հետին մասում երևում են դաշտավայրեր, որոնք պատված են հարուստ բուսածածկույթով. այս տեսարանը իրական չէ։ Նկարում վառ արտահայտված են դեպի վերև ձգվող անկյունագծերը, որոնք հանդիսատեսին թույլ են տալիս, որպեսզի վերջինս տեսնի «բարձրացումը» ծառերից ու ծաղիկներից, որոնք ապրում և մահանում են, մինչև ձյունապատ բարձունքները, որոնք խորհրդանշում են հավերժությունը։ Լուսաստվերային խաղը առաջին պլանում այլաբանորեն խորհրդանշում է աշխարհիկ ունայնությունը, ծործորները, քերծերն ու զառիթափերը խորհրդանշում են կյանքի ուղիի վտանգներն ու խարդավանքները։ Կենտրոնում պատկերպած եղևնին խորհրդանշում է երբևիցե չսպառվող մարդկային հավատը։ «Վացման» կտավի կառուցվածքը այնպիսին է, որ դիտողի հայացքը հիմնականում կենտրոնանում է հետին պլանում վեր խոյացող լեռնագագաթին, որը խորհրդանշում է հանգիստն ու հոգևորությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել