Վարվառե Սահակյան

հայ քաղաքական գործիչ

Վարվառե Սահակյան (երբեմն՝ Վարվառա Սահակյան), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]։ Հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 1-ին գումարման նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր[1]:

Վարվառե Սահակյան
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝ Բժշկուհի
Ազգություն հայ
Ծննդյան օր 19-րդ դար
Վախճանի օր 1934
Վախճանի վայր Լիբանան Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ամուսին Ավետիք Սահակյան

ԿենսագրությունԽմբագրել

1919 թվականի հունիսին անցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]: Ընդգրկված էր կրթական ծրագրերում[1]: Այդ ժամանակահատվածում Վարվառե Սահակյանը մեծ կորուստ է տանում՝ անհրաժեշտ դեղորայքի պակասից մահանում է իր զավակը: Դրան հաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու՝ Ավետիք Սահակյանի բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարվառե Սահակյանը, ամուսինը և երկու զավակները ոտքով փախչում են Թավրիզ, որտեղ վեց տարի ապրելուց հետո փոխադրվում են Հարավային Իրան, ապա՝ Իրաք: Սակայն Իրաքի կլիման չափազանց վատ է անդրադառնում Վարվառե Սահակյանի առողջության վրա, որի պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Լիբանան:

Բեյրութում Վարվառե Սահակյանը նորից ներգրավվում է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932 թվականին Վարվառե Սահակյանը կորցնում է մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայում են Վարվառե Սահակյանի առողջությունը, և շատ չանցած նա մահանում է:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսանցած էր Հայաստանի առաջին Հանրապետության Խորհրդարանի 1-ին գումարման նախագահ Ավետիք Սահակյանի հետ[1]:

ԳրականությունԽմբագրել

  • Սոնա Զեյթլյան, «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել