Վարվառա Սպենդիարովայի կիմոնո
Վարվառա Սպենդիարովայի կիմոնո, Ալեքսանդր Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Սպենդիարովայի կիմոնոն, որն ընդգրկված է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հավաքածուում և ներկայացվում է թանգարանի «Կյանքի ուղին» սրահում[1]։
![]() ' | |
երկիր | ![]() |
Երևան | |
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան | |
նյութ | մետաքս |
կայք |
Նկարագրություն
խմբագրելԿիմոնոն Վարվառա Սպենդիարովային է նվիրել եղբայրը։ Վարվառա Սպենդիարովային պատկանած չինական հագուստն առանձնանում է նախշերի համաչափությամբ։ Մետաքսի վրա ասեղնագործված զարդանախշերը խորհրդանշում են հաջողություն, երջանկություն, հարստություն, իշխանություն։ Ասեղնագործ հագուստի վրա կա 8 վիշապ, երջանկություն պատկերող հիերոգլիֆ, ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը՝ քաջվարդը։ Թևքերի վրա պատկերված են «Կարմիր ծառի երազը» երկից վերցված պատկերներ[2]։ Սպենդիարյանների տանը կազմակերպված թեյախմություններին Վարվառան ներկայացել է չինական այս հագուստով[2]։
2017 թվականին Վարվառա Սպենդիարովայի կիմոնոյի մասին առանձին մանրամասներ ներկայացվել են Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի դասախոս Յիկուն Սունի կողմից «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրի ներքո[2]։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.spendiaryanmuseum.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 cultural. ««ՄԵԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»». cultural.am (armenian). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)