Վարվառա Կոլյադինա
Կոլյադինա, Վարվառա Վասիլևնա (դեկտեմբերի 23 1896 (հունվարի 4 1897) - հոկտեմբերի 13, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), տարրական դասարանների ուսուցիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Վարվառա Կոլյադինա ռուս.՝ Варвара Васильевна Колядина | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23 1896 (հունվարի 4 1897) |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1967 (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցչուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1916 թվականին Վարվառա Վասիլևնան ավարտել է Պենզայի կանանց երկրորդ գիմնազիան (մանկավարժական դասարանը)։ 1916-1923 թվականներին աշխատել է դպրոցական ուսուցիչ Պենզայի նահանգի Լյուբյատինո և Դուբենսկոե։ 1924-1958 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Պենզայի Վ. Գ. Բելինսկու անվան № 1 միջնակարգ դպրոցում։
Կոչումներ և պարգևներ խմբագրել
- 1929–30 ուսումնական տարվա Պենզա քաղաքի լավագույն ուսուցչի կոչում։
- Արհմիութենական աշխատանքի հարվածայինի կոչում (1930)։
- Մշակութային ճակատի հարվածայինի կոչում (1937) «Կրասնի պրոլետար» ֆաբրիկայում «Կորչի անգրագիտությունը» հասսարակության հետ տարվող աշխատանքների կազմակերպման համար։
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1946)։
- «Պատվո Նշան» շքանշան (1949)։
- «ՌՍՖՍՀ Դպրոցի վաստակավոր ուսուցչի» կոչում (1954)։
Հասարակական գործունեություն խմբագրել
1951 և 1955 թվականներին երկու անգամ ընտրվել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1952 թվականին եղել է Խաղաղության աջակիցների Համամիութենական կոնֆերանսի պատվիրակ։ 1957 թվականին ընտրվել է Աշխատավորների պատգամավորների Պենզայի մարզային խորհրդի պատգամավոր։
Գրականություն խմբագրել
- Грошев И. Заслуженная учительница //«Молодой ленинец». 1951. 31 марта;
- В. В. Колядина: Биография //«Сталинское знамя». 1955. 4 февраля