Վարշավայի սիրեն կամ Վաավայի ջրահարս, (լեհ.՝ Warszawska Syrenka), սիրեն, որը միաժամանակ հանդիսանում է և՛ Վարշավայի խորհրդանիշը, և՛ նրա զինանշանին է պատկերված։ Հնագույն պատկերը վերաբերում է 1390 թվականին։

Վարշավայի զինանշան (1938)

Լեգենդ խմբագրել

Վարշավայի սիրենի մասին մի քանի լեգենդ կա, որոնցից ամենատարածվածը ջրահարսի տարբերակն է, որը իբր լողալով Վիսլայում կանգնել է Հին քաղաքի մոտ հանգստանալու։ Տեղացի ձկնորսները տեսնելով ջրի խաղը, նետել են ուռկաններ և որսացել ջրահարսին, բայց լսելով նրա երգը սիրահարվել են նրան։ Ավելի ուշ, մի հարուստ մարդ որսացել է ջրահարսին և բանտարկել նրան, բայց ձկնորսները լսելով նրա ճիչերը փրկել են նրան։ Դրանից հետո ջրահարսը զինված թուր-վահանով պատրաստ է փրկել քաղաքն ու նրա բնակիչներին[1]։

Վարշավայի զինանշան խմբագրել

Հին քաղաքի զինանշանին Վարշավայի սիրենը թռչնի ոտքերով էր և վիշապի մարմնով։ Մեկ դար անց՝ 1459 թվականին, Վարշավայի սիրենի պատկերին ավելացավ ձկան պոչ և վերին հատվածում կնոջ իրան, նաև մագիլներով թռչնի ոտքեր։

Այժմ Վարշավայի սիրենը ձկան պոչով կին է, ինչպես նրան պատկերել են 1622 թվականին։ Սիրենի ձախ ձեռքում բավականին մեծ վահան է, իսկ աջում՝ կարճ թուր։ 1938 թվականից զինանշանին սիրենը պատկերված է կարմիր ֆոնին։

Հուշարձաններ խմբագրել

Վարշավայում սիրենի Երեք[2] հուշարձան կա։ Նա, որը այժմ տեղադրված է Հին քաղաքի շուկայի հրապարակում համարվում է ամենահինը։ Արձանը քանդակել է քանդակագործ Կոնստանդին Հեգելը (լեհ.՝ Konstanty Hegel) է 1854-1855 թվականներին։ Ձուլվել է ցինկից Կարլ Մինտերի ֆաբրիկայում։ Նույն՝ 1855 թվականին տեղադրվել է արհեստական ժայռի կտորների վրա Հին քաղաքի շուկայի հրապարակում։ Այսպիսով, երկու հակադիր կողմերում տեղադրված՝ Դեկերտի (Strona Dekerta) և Իգնացի Զակշևսկու երկու խոշոր ջրհորների հետ կազմել է քաղաքի նոր ջրագիծը։ 1914 թվականին շատրվանը քանդել են և նրա տեղում տեղադրել նորը, որը տասնհինգ տարի հետո նույնպես հանել են և տեղափոխել Վարշավայի Սրեդմեստյեի Սոլեցա շրջանի «Սիրենա» (լեհ.՝ Syrena), սպորտային ակումբի տարածք][3]։ 1928-1999 թվականներին հուշարձանը մի քանի անգան տեղափոխել են տեղից տեղ, և միայն 1999 թվականի նոյեմբերին վերադարձրել են իր պատմական տեղը՝ Հին քաղաքի շուկայի հրապարակ։ 2008 թվականին նա նորից է ձուլվել, այս անգամ բրոնզից, իսկ բնօրինակը հանձնվել է Վարշավա քաղաքի թանգարան։

1939 թվականին քանդակագործ Լյուդվիկ Նիչովը ստեղծել է նոր քանդակ։ Բնորդ է ծառայել երիտասարդ ազգագրագետ Կրիստինա Կրախելսկայան, որը զոհվել է 1944 թվականի Վարշավյան ապստամբության ժամանակ։

Սկզբում ցանկացել են արձանը տեղադրել Վիսլայի կենտրոնում կանգնեցված սյան գլխին, բայց արդյունքում այն տեղադրվել է Տամկա փողոցի դիմաց, գետի առափնյակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Warsaw legends». Warsaw Tour/Fall in love with Warsaw. Warsaw Tourist Office. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. «Ever since, the Mermaid, armed with sword and shield, has been ready to help protect the city and its residents»
  2. «Syrenka Warszawska - legenda, historia i pomniki» (լեհերեն). 2023 թ․ ապրիլի 15. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  3. Pela, W. Введение // Археологические раскопки на рыночной площади старого города Варшавы в 1952-1999 гг. = Badania archeologicznie na Rynku Starego Miasta w Warszawie w latach 1952-1999. — 3. — Warszawa: Almanach muzealny, 2001. — С. 43. — 44 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարշավայի սիրեն» հոդվածին։