Վարդգես Ցոլակի Գնունի (հուլիսի 26, 1936(1936-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 2005(2005-08-10), Երևան, Հայաստան), մեխանիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (2002

Վարդգես Գնունի
 
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 26, 1936(1936-07-26)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 10, 2005(2005-08-10) (69 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

1958 թվականին ավարտել է ԵՊԻ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1958-1975 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտական աշխատակից, ապա՝ ավագ գիտական աշխատակից։ 1970-1973 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։ 1975 թվականից՝ ԵՊՀ դասախոս։ 1975-1979 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի փոխտնօրեն, 1979-1983 թվականներին՝ տնօրեն։ 1988-1991 թվականներին և 1997 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ։ 1991-1995 թվականներին եղել է ՀՀ բարձրագույն կրթության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար։

Աշխատանքները վերաբերում են սալերի և թաղանթների կայունության, լավարկային նախագծման, բաղադրյալ նյութերից կառուցվածքների մեխանիկայի, թաղանթների դինամիկայի, ամրության հարցերին։ Մեխանիկայի մասին ավելի քան 100 աշխատությունների հեղինակ է[1]։

Ընտրյալ երկեր

խմբագրել

Электронные каталоги РНБ

  • Гнуни В. Ц. Некоторые нелинейные задачи статической и динамической устойчивости анизотропных неоднородных оболочек и пластинок : Автореф. дис. … кан. техн. наук. - М., 1963. - 6 с.
  • Гнуни В. Ц. Устойчивость, колебания и прочность слоистых анизотропных оболочек : Автореф. дис. … д-ра техн. наук. - М., 1985. - 30 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.