Վարդատերեփուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Վարդատերեփուկ
Լատիներեն անվանում
Amberboa
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Cortinarius violaceus (L.) Gray, 1821


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Վարդատերեփուկ (լատին․՝ Amberboa), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Տերևները երկարավուն են, մսալի, քնարանման, փետրաձև կտրտված։ Ծաղիկները երկար կոթուններով են, վարդագույն կամ երկնագույն։ Եզրային ծաղիկները ձագարաձև են, խոշոր, կենտրոնականները՝ խողովակավոր, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմիկ է։ Տերևները և ցողունը ծածկված են կարճ գանգուր մազիկներով կամ ամբողջովին մերկ են։[2][3]

Տնտեսական արժեք և օգտագործում խմբագրել

Գեղազարդիչ է։[2] Մուշկային և Սոսնովսկու վարդատերեփուկներն աճում են հիմնականում օշինդրային կիսաանապատներում, կավային և կրակավային լանջերին, ստորին և միջին լեռն, գոտիներում. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տաքսոնոմիա խմբագրել

Վարդատերեփուկների դասը ընդգրկում է 8 տեսակ[4]։ ՀՀ-ում տարածված է 5 տեսակ ՝ վարդատերեփուկ մուշկային (A. moschata), վարդատերեփուկ Սոսնովսկու (A. sosnovskyi), վարդատերեփուկ սովորական (A. amberboi) և այլն։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Արարատյան գոգավորությունում։ Աճում է չոր, քարքարոտ, գիպսային և կավային հողատարածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Цвелёв Н. Н. Род 1612. Амбербоа — Amberboa (Pers.) Less. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1963. — Т. XXVIII. — С. 323—332. — 653 с. — 2200 экз.
  • Черепанов С. К. Амбербоа — Amberboa (Pers.) Less. // Флора европейской части СССР / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — Л.։ Наука, 1994. — Т. VII. — С. 289—290. — 317 с. — 920 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։