Վարդան Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Տիգրանի Սամվելյան (հունվարի 5 (18), 1901[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 4, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգահավաք, երգիչ, երաժշտագետ։
Վարդան Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5 (18), 1901[1] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 4, 1956[1] (55 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | ժողովրդական երաժշտության հավաքորդ, երգիչ և երաժշտագետ |
Գործիքներ | վոկալ[1] |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], Հայֆիլհարմոնիա[1], Մոսկվայի հայ կուլտուրայի տուն[1], Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1], Հայֆիլհարմոնիա[1] և Արվեստի ինստիտուտ[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1936) |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Սամվելյանը ծնվել է 1901 թվականին Վաղարշապատում։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի կոնսերվատորիայում (1923-1936 թթ.)։ Եղել է Երևանի կոնսերվատորիայի (1933-1936 թթ.), Հայֆիլհարմոնիայի (1937-1938 թթ.), Մոսկվայի հայ կուլտուրայի տան (1940-1941 թթ.), Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի (1941-1943 թթ.) տնօրեն, Հայֆիլհարմոնիայի մենակատար (1943 թ.-ից), Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի գիտաշխատող (1949-1956 թթ.)։ Զբաղվել է հայկական ժողովրդական երգերի հավաքմամբ, կատարել է երաժշտաազգագրական, գիտահետազոտական աշխատանք, գրել հոդվածներ, մենագրություններ հայ երաժշտության պատմության, տեսության, հայ երաժշտական գործիչների մասին։ Կազմել է Երգարան (1948 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։ |