Վարդան Հարությունի Ջինիշյան (1870, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1966), հայ բարերար։

Վարդան Հարությունի Ջինիշյան
Ծնվել է1870
ԾննդավայրՄարաշ, Թուրքիա
Մահացել է1966
Ազգությունհայ
ԾնողներՀարություն Ջինիշյան, Քեթրին Ջինիշյան

Կենսագրություն խմբագրել

Վարդան Ջինիշյանը ծնվել է 1870 թվականին Մարաշում։ Հարություն և Քեթրին Ջինիշյանների ավագ որդին էր։

20-րդ դարի սկզբին նա տեղափոխվել է Ֆրանսիա, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ։ Նյու Յորք-ում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ, Հետագայում աշխատել է ազգությամբ հայ Միհրան Կարագյոզյանին պատկանող ընկերությունում, դարձել այդ ընկերության գործընկերը։ Ընկերությունը սկիզբ դրեց արևելյան գորգերի արտադրությանը։

Վարդան Ջինիշյանը նաև արվեստի նմուշների և ներկրված արևելյան գորգերի հավաքածու ուներ։ Նա անշարժ գույքի ներդրումներ է արել Նյու Յորքում, Մանհեթենում։ Անդամակցել է ինչպես Հայկական Ավետարանչական, այնպես էլ ԱՄՆ-ի Երիցական եկեղեցուն։

1966 թվականին 95 տարեկան հասակում Վարդան Ջինիշյանը և Երիցական եկեղեցին համաձայնության են եկել հիմնադրել բարեգործական հիմնադրամ Երիցական եկեղեցու հովանավորչության ներքո։ Չնայած այն ղեկավարում էր եկեղեցին, ըստ հաձայնագրի՝ այն պետք է առաջնորդվի նաև միացյալ խորհրդի որոշումներով։ Խորհրդում ընդգրկվում են հինգ անձ՝ Երիցական եկեղեցու սպասավորներ և ազգությամբ հայ անդամներ։

Նրա մահից հետո՝ 1966 թվականին, հիմնադրամն ուներ 9 միլիոն դոլարի ժառանգություն։ Այդ գումարից ստացված տոկոսագումարներն ու դիվիդենտները պետք է օգտագործվեին աղքատ և կարիքավոր հայերի համար, որոնք ապրում են Միացյալ Նահանգներից դուրս։

Ջինիշյան հիշատակի ծրագիրն իր առաջին քայլերը կատարել է Հալեպում, Սիրիայում և Բեյրութում և Լիբանանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել