Վարդան Հովհաննիսյան (շինարար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վարդան Ռուբենի Հովհաննիսյան («տուն շինող Վարդան», 1947, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), շինարար, «Գյումրու երախտավոր» տիտղոսակիր։

Վարդան Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1947
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Գյումրիի թիվ 18 դպրոցում։ Շինարարությունում կատարել է տարբեր աշխատանքներ՝ բանվոր, կռունկավար, տասնապետ, աշխղեկ։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության բաժնում։ Առաջին տունը կառուցել է 19 տարեկանում։ Եղել է բազմապրոֆիլ մասնագետ՝ նախագծող, նախահաշվող, ճարտարապետ, շինարար։ Ստեղծել է բրիգադ և այն ղեկավարելով, բազմաթիվ մասնավոր տներ է կառուցել (տարեկան 3 – 4 տուն) քաղաքի տարբեր հատվածներում։ Երկրաշարժից հետո, 1989 թվականի փետրվարին առաջին տան հիմքը նա է փորել[1]։

Մեջբերումներ Վարդան Հովհաննիսյանից խմբագրել

  Ես կառուցել եմ, կառուցում եմ ու պիտի կառուցեմ, քանի դեռ Աստված կամենում է, որ ապրեմ։ Աստված տա, մինչև մեռնելս քաղաքը կառուցված տեսնիմ՝ մե հատըմ դոմիկ չտեսնիմ։ Ինձ համար առաջնահերթը տունը ամուր կառուցելն է և տնակներից ազատվելը։  

Մրցանակներ խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 16-ին, «Գյումրու երախտավոր» պատվավոր տիտղոսը շնորհող հանձնախումբը Գյումրի քաղաքի շինարարության ասպարեզում ունեցած բազմամյա վաստակի և Գյումրու վերականգնման գործում իր նշանակալի ներդրման համար, Վարդան Հովհաննիսյանին շնորհել է «Գյումրու երախտավոր» պատվավոր տիտղոսը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 66-ամյա շինարարն արժանացավ «Գյումրու երախտավոր» տիտղոսին
  2. «Երկրաշարժից մեկուկես ամիս անց Գյումրիում առաջին տան հիմնաքարը դրեց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.