Գագիկ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Վարդանյան (այլ կիրառումներ)
Գագիկ Հովհաննեսի Վարդանյան (դեկտեմբերի 3, 1962, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժիշտ, մանկավարժ, գրող։
Գագիկ Հովհաննեսի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երաժիշտ մանկավարժ բանաստեղծ գրող |
Կենսագրություն խմբագրել
Գագիկ Հովհաննեսի Վարդանյանը ծնվել է 1962 թվականին, Լենինականում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Գյումրիի թիվ 28 դպրոցում։ Հանդես է եկել որպես ակորդեոնահար, նվագել է Գյումրու տարբեր ինքնագործ ժողգործիքների համույթներում, ղեկավարել է Շիրակի մարզի Հովունի գյուղի, Գյումրու «Ընտանիք» կենտրոնի «Կիլիկիա» մանկական ազգագրական երգի համույթը, «Արագած» մարզամշակութային պալատի, թիվ 35 և 41 դպրոցների երգչախմբերը։ 1997 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են «Մայրություն և գեղեցկություն - 97», «Շիրակի շնորհալիներ - 98», դպրոցական ինքնուս երաժիշտ – կատարողների մրցույթ - փառատոներ, որոնցում իրենց կատարմամբ աչքի ընկած երեխաները տեղ են գտել նրա «Շիրակի շնորհալիները» վերնագիրը կրող 4 գրքերում[1]։
Գրքեր խմբագրել
Գագիկ Վարդանյանի նախաձեռնությամբ տպագրվել է համահեղինակային «Անցյալը չի լռում...» գրքի 3 հատորները`
- «Գարունը սիրուց է ծնվել», «Հայրենյաց կանչեր», «Սիրով ու նվիրումով» ժողովածուները։
Լույս են տեսել Գագիկ Վարդանյանի հետևյալ գրքերը՝
- «Կենտրոնական պաշտպանը»
- «Ալիկ Գյունաշյան»
- «Գթության մայրը»
- «Շիրակի առողջապահության պատմությունը»
- «Կես դար արտադրությունում»
- «Հումորի հայրաքաղաք` Գյումրի»
- «Հումորի մայրաքաղաք` Գյումրի»
- «Հիսուն տարի բեմում»
- «Դուդուկն է երգում Գյումրիում»
- «Գյումրի» և «Շիրակ աշխարհ» գրքերի տասնութ հատորներ
- «Տուն շինող Վարդան»[2]
- «Գյումրի. քաղաքը և մարդիկ» /էջ 401 – 409/ համահեղինակ
- 75 գարուն հաղթանակից հետո
- «Հոգուս պարտքն է՝ կառուցել»
- «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները»
Մրցանակներ խմբագրել
Արժանացել է «Ամադեուս-93» «Շիրակ - 94», «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» և այլ մրցույթ - փառատոների բազում մրցանակների՝ պարգևատրվելով արծաթե գավաթով, դիպլոմներով և հուշանվերներով։ Գագիկ Վարդանյանը պարգևատրվել է նաև Սևյանի անվան երգի – պարի համույթի 50-ամյակի և Հովհաննես Թումանյանի հոբելյանական ոսկե հուշամեդալով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սարի պես բանցր Գյումրին» և նրա հումորի լեգենդները
- ↑ «Երկրաշարժից մեկուկես ամիս անց Գյումրիում առաջին տան հիմնաքարը դրեց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ծիծաղում են Գյումրեցիները Արխիվացված 2016-03-04 Wayback Machine