Վարդան Հակոբյան (Հեսու վարդապետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետ (1862, Ահարոնք, Բիթլիսի վիլայեթ - 1915, Մուշ, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Վարդան Հակոբյան
(Հեսու վարդապետ)

Ծնվել է1862
ԾննդավայրԱհարոնք, Սասուն, Արևմտյան Հայաստան
Մահացել է1915
Մահվան վայրՄուշից ոչ հեռու
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Կենսագրություն

խմբագրել

1890 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել արևմտահայության ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թվականներին տիրող դրության մասին արտասահմանյան հասարակայնությանը տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդական հարձակումները կասեցնելու նպատակով՝ բանակցել է քրդերի հետ, որի հետևանքով որոշ աշիրաթներ չեզոք դիրք են գրավել։ Որոշ ժամանակ թուրքական կառավարությունը Հակոբյանին մեկուսացրել է Մշո Սուրբ Կարապետ վանքում։ 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր ընդհանուր ապստամբության Հրայրի գաղափարին և այդ ուղղությամբ 1901-1903 թվականներին լայն գործունեություն է ծավալել։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915 թվականի ապրիլին ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Տեղի բնակչության հետ տարագրվել և նահատակվել է Մուշից ոչ հեռու։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։