Վարդան (Յոհաննիս) Միսակի Աղաջանյան (հուն․՝ Ιωάννης Αγκατζανιαν, մարտի 21, 1971(1971-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հունական Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (1995), 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ ԽՍՀՄ սպորտի միջազգային մակարդակի վարպետ է (1989)[2]։

Վարդան (Յոհաննիս) Աղաջանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հունաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 21, 1971(1971-03-21) (53 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Ռոբերտ Ասրիյան, Ռոբերտ Ներսիսյան, Բաբիս Խոլիդիս
160 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Վարդան Աղաջանյանը ծնվել է 1971 թվականի մարտի 21-ին[3] Երևանում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկան հասակում Ռոբերտ Ասրիյանի ղեկավարությամբ։ Հետագայում նրա հետ աշխատել է նաև Ռոբերտ Ներսիսյանը։ 1988 թվականին դարձել է մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն[4]։

1993 թվականին մեկնել է Հունաստան և հետագայում հանդես եկել այդ երկրի կողմից՝ Յոհաննիս Աղաջանյան անվամբ։ 1994 և 1996 թվականներին դարձել է Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր՝ երկու անգամն էլ զիջելով միայն հայտնի ռուս ըմբշամարտիկ Զաֆար Գուլիևին[5]։ 1995 թվականին, եզրափակիչ փուլում հաղթելով Գուլիևին, վաստակել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 8-րդ տեղը[6]։

1997 թվականին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց կրճատել քաշային կարգերի քանակը և լուծարել ամենաթեթև կարգերը։ Ամենաթեթև քաշի շատ մարզիկների նման Աղաջանյանը ևս ստիպված եղավ ավարտել իր սպորտային կարիերան։ Սպորտից հեռանալուց հետո Հունաստանում և Հայաստանում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 24 kwietnia 2015-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Որոշ աղբյուրներում ծննդյան օրը սխալմամբ նշվում է մայիսի 21-ը։
  4. Agadjanian, Vardan (URS)(անգլ.)
  5. «Ioannis Agatzanián» en IAT.uni-leipzig.de (անգլերեն).
  6. «Ioannis Agatzanián» Արխիվացված 2012-12-14 Wayback Machine en Sports-Reference.com (SR/Olympic Sports) (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել