Վարդագույն շրջան (նկար, Պիկասո)
Պիկասոյի Վարդագույն շրջան, (ֆր.՝ Période rose), ներկայացնում է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կյանքի և աշխատանքի կարևոր ժամանակաշրջան, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից արվեստի վրա։ Այն սկսվել է 1904 թվականին, երբ Պիկասոն ապրում էր Մոնմարտրում, բոհեմական բանաստեղծների ու գրողների հետ։ Հաջորդելով Պիկասոյի Կապույտ շրջանին, որը ներկայացնում էր աղքատություն, մենակություն և բաժանում` մռայլ երանգներով` կապույտի գերակշռմամբ, Վարդագույն շրջանը ներկայացնում է ծաղրածուների, արլեկինների, դիմակահանդեսային կերպարների` օգտագործելով առավել կենսական` կարմիր, նարնջագույն, վարդագույն երանգներ։
Պիկասոյի Վարդագույն շրջանը տարածված է համարել նկարչի ոճային փորձարկումների սկիզբը պրիմիտիվիզմի հետ, որն ազդեցություն է կրել նախահռոմեական Իբերական քանդակագործությունից, Օվկիանիայի և Աֆրիկայի արվեստից։ Սրան հաջորդել է Պիկասոյի Աֆրիկյան շրջանը, որն սկսվել է 1907 թվականին` իր գագաթնակետին հասնելով Ավինյոնի աղջիկները կտավով, որը գլուխգործոց է համարվում[1][2][3]։
Ակնարկ Խմբագրել
Վարդագույն շրջանը տևել է 1904-1906 թվականներին[2]։ Պիկասոն երջանիկ էր Ֆերնանդե Օլիվիերի հետ հարաբերություններով, ում նա հանդիպել էր 1904 թվականին, և սա հնարավոր տարբերակներից մեկն է, որի պատճառով նա փոխել էր իր նկարելու ոճը։ Արլեկինները, կրկեսի խաղացողները և ծաղրածուները հաճախ էին հանդիպում Վարդագույն շրջանում և հայտնի էին դարձնում Պիկասոյի արվեստը տարբեր հարթակներում նրա երկար կարիերայի մնացած հատվածում։ Կատակերգական կերպարը` արլեկինը, որը սովորաբար հայտնվում էր շերտավոր հագուստով, դարձել է Պիկասոյի անհատական խորհրդանիշը։
Վարդագույն շրջանն առավել բնութագրվում է որպես ֆրանսիական ազդեցություն կրած, մինչդեռ Կապույտ շրջանը համարվում է առավել իսպանական, չնայած որ երկու ոճերն էլ զարգացել են այն ժամանակ, երբ Պիկասոն ապրում էր Փարիզում։ Կապույտ շրջանը սկսվել է 1901 թվականի վերջին և հաջորդել է Պիկասոյի ընկերոջ` Կարլոս Կասագեմասի մահվանը և նկարչի մեծ դեպրեսիային[4]։ Այն տևել է մինչև 1904 թվական, երբ Պիկասոյի հոգեբանական դրությունը կարգավորվել է։ Վարդագույն շրջանը կոչվել է այս շրջանում նկարչի կողմից օգտագործած չափազանց շատ վարդագույնի պատճառով։
Պիկասոյի երրորդ ամենաբարձր գնով վաճառված նկարը` Ծխամորճով տղան, նկարվել է Վարդագույն շրջանի ընթացքում։ Այս շրջանի այլ նշանակալի գործերից են «Շապիկով կինը» (1904-05), «Դերասանը» (1904-1905)[5], Երկու երիտասարդ (1905), Արլեկինի ընտանիքը (1905), Արլեկինի ընտանիքը կապիկի հետ (1905), La famille de saltimbanques (1905), Տղան շան հետ (1905), Մերկ տղան (1906), Ձիավարող տղան (1905-06) ևԱյծով աղջիկը (1906)։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Voorhies, James. Pablo Picasso (1881–1973), Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art, New York, 2000
- ↑ 2,0 2,1 Wattenmaker, Richard J.; Distel, Anne, et al.,1993, p. 194
- ↑ Richardson John. A Life Of Picasso. The Prodigy, 1881–1906, Dionysos p. 475. New York: Alfred A. Knopf, 1991. 978-0-307-26666-8
- ↑ Solomon Barbara Probst (September 11, 1995)։ «Callow Young Genius»։ New York Magazine։ էջ 83
- ↑ Staff, "New York woman falls, rips Picasso painting," AP, January 25, 2010, found at Yahoo News files. Accessed January 25, 2010.