Վարդագույն լիճ (անգլ.՝ Pink Lake, ֆր.՝ Lac Pink), մերոմիկտիկական լիճ, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Գատինո պարկում։

Picto infobox map.png
Վարդագույն լիճ
անգլ.՝ Pink Lake

'
45°28′05″ հս․. լ. 75°48′25″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կանադա Կանադա Գատին, Քվեբեկ
Երկիր Կանադա
Վարչատարածքային բաժանում Քվեբեկ
Տեսակ մերոմիկտիկական լիճ
##Վարդագույն լիճ (Կանադա)
Red pog.svg

Լճի անվանումը կապված է ջրերի վարդագույն երանգավորման հետ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ամռան ամիսներին՝ օգոստոսից սեպտեմբեր, լճի ջրերը ստանում են կանաչ գունավորում։ Դա պայմանավորված է լճում ջրիմուռների զանազան տեսակների առատությամբ։

Ներկայումս՝ ըստ բնապահպանների լիճը գտնվում է ճահճացման վտանգի տակ։ Դրա մեջ կարևոր ազդեցություն ունի մարդու կենսագործունեությունը։ Լճում լողալը արգելվում է։

Լճի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ լճի ստորին լայնություններում բացակայում է թթվածինը, որը լճում կյանքի գոյության կարևոր պայման է։

Ենթադրվում է, որ այստեղ կարող են հայտնաբերվել մի շարք նախապատմական տեսակների մնացորդներ։

ՊատմությունԽմբագրել

Վարդագույն լիճը իր անվանումը ստացել է այն բանից հետո, երբ իռլանդական նորաբնակ ընտանիքը 1826 թվականին մաքրել է ագարակի տարածքը։ Այս տարիներին լճի ջրերը աղի էին և այն ընկալվում էր, որպես օվկիանոսի մի մաս։

Աղի լճից քաղցրահամի վերածնվելու գործընթացը տևել է 3000 տարի։ Այս հանգամանքով է պայմանավորված այն, որ ներկայումս աղի լճի մի շարք կենդանատեսակներ հարմարվել են լճի քաղցրահամ ջրերին։

ՄշակույթումԽմբագրել

  • Վարդագույն լիճը խորհրդանշական դեր ունի ֆրանսիացի հեղինակ Ֆրեդ Վարգասի «Մաքրեք այս մաքուր արյունը իմ ձեռքերից» վեպի մեջ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Jakeman Jane (February 21, 2007)։ «Wash This Blood Clean From My Hand by Fred Vargas, trans. Sian Reynolds»։ The Independent։ Վերցված է 2010-08-29 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել