Վնասակար օրգանիզմ — օրգանիզմ, որը վնասում է մարդուն կամ նրա շահերին (հիմնականում գյուղատնտեսությունում)[1]։ Բնական էկոհամակարգերում վնասակար օրգանիզմ բնորոշում գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ բնական հավասարակշռության գործում ունի իր նշանակությունը, և այս տերմինը կիրառելի է միայն մարդու կողմից վերափոխված համակարգերում՝ ագրոէկոհամակարգերում, քաղաքային (ուրբան) և անթրոպոգեն այլ միջավայրերում։ Մարդու կամքից անկախ ցանկացած օրգանիզմի առկայությունը անթրոպոգեն համակարգերում անցանկալի է։ Այս համակարգերում վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների բացակայության դեպքում վերջիններս կարող են զգալի վնաս պատճառել, քանի որ անթրոպոգեն որևէ համակարգում առկա է որոշ օրգանիզմների գոյության կայուն պայմաններ և հաճախ վնասակար օրգանիզմների վնասը պայմանավորվում է մարդու կողմից բուծվող օրգանիզմների կամ ռեսուրսների առկայությամբ։

Բվիկի թրթուրը խորդենու վրա


Վնասակար օրգանիզմ[2] (բույսերի պաշտպանությունում) — ըստ Կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին Միջազգային կոնվենցիայի, դա կենդանիների կամ հիվանդածին մանրէների ցանկացած տեսակի, ցեղի կամ բույսերի կենսատիպ է, որը կարող է վնասել բույսերին կամ դրանց արտադրանքին (անգլ.: Pest organism). Վնասակար օրգանիզմների դեմ իրականացվում են կարանտին կամ պայքարի միջոցառումներ։

Բույսերի պաշտպանությունում վնասակար օրգանիզմները սովորաբար բաժանվում են բույսերի վնասատուների  (ողնաշարավորներ և անողնաշարավորներ), հիվանդությունների հարուցիչների և  մոլախոտերի։ Գյուղատնտեսությանը ամենից շատ վնասում են մոլախոտերը, այնուհետև միջատները, տզերը և միկրոօրգանիզմները (սնկեր, բակտերիաներ, վիրուսներ)։

Վնասակար օրգանիզմների դեմ պայքարում են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ եղանակներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Miriam-Webster dictionary, accessed 22 August 2012.
  2. Международная конвенция по карантину и защите растений (новый пересмотренный текст, принятый на 29-й сессии Конференции ФАО*, ноябрь 1997 г.