Վարազդատ Կազանջյան

հայ պլաստիկ վիրաբույժ

Վարազդատ Հովհաննեսի Կազանջյան[3] (Վարազդատ Յովհաննէս Քազանճեան, մարտի 18, 1879(1879-03-18)[1], Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - հոկտեմբերի 19, 1974(1974-10-19)[1], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), հայազգի վիրաբույժ։ «Պլաստիկ վիրաբուժության հայր»։ Հարվարդի համալսարանի պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսոր։

Վարազդատ Կազանջյան
Ծնվել էմարտի 18, 1879(1879-03-18)[1]
ԾննդավայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 19, 1974(1974-10-19)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԲելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԿոչումՊրոֆեսոր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ
Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Վարազդատ Կազանջյանը ծնվել է Երզնկայում 1879 թվականին[4]։ 1879 թվականին հաճախել է Սվասի ֆրանսիական Հիսուսի միաբանություն դպրոց, այնուհետև տեղափոխվել է Սամսուն, որտեղ աշխատել է եղբոր հետ միասին, այնուհետ աշխատել է փոստային ծառայությունում[5]։ Փախչելով Համիդյան ջարդերից[6]՝ 1895 թվականի հոկտեմբերին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Մասաչուսետս նահանգի Վուսթեր քաղաքում և աշխատել մետաղալարի գործարանում[4]։

1900 թվականին, ստանալով ԱՄՆ քաղաքացիություն, Կազանջյանը 1902-1905 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում[7][8], 1921 թվականին արժանացել դոկտորի աստիճանի։ 1915-1919 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի բժշկական բաժնի ծնոտների և դեմքի գլխավոր վիրաբույժ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր միացել է Հարվարդի բժշկական զորքերին[7]։ Այստեղ նա բուժել է խրամատներում տուժածների վատ վնաստածքներ՝ ծնոտ, քիթ, այտեր, փամփուշտներից ու նռնակներից վնասված գանգեր[4]։ Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։ 1916 թվականին Կազանջյանն ստացել է մայորի կոչում[8]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

Արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում Անգլիայի Գևորգ V-ի կողմից Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ շքանշանի[4], 1951 թվականին արժանացել է Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերակցության պատվավոր մրցանակի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Prabook — 2018.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Adalian, Rouben Paul (2010). Historical dictionary of Armenia (2nd ed.). Lanham, MD: Scarecrow Press. էջ 378. ISBN 0810874504.
  5. «Kazanjian, Varaztad Hovhannes». Harvard University Library. Center for the History of Medicine. 2007 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Varaztad Kazanjian, Founding Father of Modern Plastic Surgery». 100 LIVES. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  7. 7,0 7,1 7,2 Converse, John Marquis (1975 թ․ ապրիլ). «Obiturary». Plastic & Reconstructive Surgery. 55 (4): 524–5.
  8. 8,0 8,1 Hyson, John M.; Whitehorne, Joseph W. A.; Greenwood, John T. (2008). A history of dentistry in the US Army to World War II. Falls Church, Va.: Office of the Surgeon General, United States Army. էջ 494. ISBN 0160821592.

Արտաքին հղումներ խմբագրել