Վավիլովիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թիթեռնածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Վավիլովիա
Լատիներեն անվանում
Vavilovia Fed.
Տեսակներ
Վավիլովիա նրբագեղ
Vavilovia formosa (Steven) Fed.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վավիլովիա (լատին․՝ Vavilovia), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Ունի 1 տեսակ՝ նրբագեղ վավիլովա (Vavilovia formosa

Տարածում խմբագրել

ՀՀ-ում հանդիպում է Գեղամա լեռնաշղթայի (Սև սար) և Կապուտջուղ լեռի վերին ալպյան գոտում (3000-3500 մ բարձունքներում)։ Աճում է խճաքարերի, շարժվող փլվածքների և քարաթափվածքների վրա։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Կոճղարմատները սողացող են։ Ցողունը վեր բարձրացող է կամ լայն տարածվող, բարձր.՝ 10-20 սմ Տերևները զույգերով են, առանց բեղիկների, երկար կոթուններով և տերևակիցներով, ձվառմբաձև, գորշակապտավուն։ Ողկույզները միածաղիկ են, ծաղիկները՝ վառ վարդագույն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղը երկու կողմից սեղմված, նշտարաձև ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն կամ ձվաձև, մուգ կանաչ՝ սև կետերով։ Բազմանում է սերմերով կամ վեգետատիվ ճանապարհով։ Ամրացնում է փուխր, շարժվող խճաքարերը, հակաէրոզային է։

Նշանակություն խմբագրել

Արժեքավոր կերաբույս է։ Գեղազարդիչ է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Հոմանիշներ խմբագրել

Նրբագեղ վավիլովա (ռուսերեն գրականության մեջ հանդիպում է կարմիր սիսեռ, սիսեռ բազմամյա[1] անվանումները) ունի հետևյալ հոմանիշ անվանումները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Издание 3-е, перераб. и доп. — Л.: Издательство "Колос", 1971. — С. 297.
  2. Vascular plants of Russia and adjacent states (the former USSR). — Cambridge University Press,, 1995. — P. 261. — ISBN 0-521-45006-3

Գրականություն խմբագրել

  • Janna Akopian, Nune Sarukhanyan, Ivan Gabrielyan, Armen Vanyan, Aleksandar Mikic, Petr Smykal, Gregory Kenicer, Margarita Vishnyakova, Andrey Sinjushin, Natalia Demidenko & Mike Ambrose։ An ecogeographical study and reports on establishing an ex situ site for 'beautiful' vavilovia (Vavilovia formosa) in Armenia, In Genetic Resources and Crop Evolution 57(8), 2010, S. 1127–1134, doi:10.1007/s10722-010-9606-0, (Manuskriptfassung online).(չաշխատող հղում) (PDF; 377 kB)
  • Aleksandar Mikic, Petr Smýkal, Gregory Kenicer, Nune Sarukhanyan, Janna Akopian, Ivan Gabrielyan, Armen Vanyan, Andrey Sinjushin, Natalia Demidenko, Branko Cupina, Vojislav Mihajlovic, Margarita Vishnyakova & Mike Ambrose։ Achievements in Research on Vavilovia (Vavilovia formosa (Stev.) Fed.), a Legume Crop Wild Relative, In։ Ratarstvo i povrtarstvo / Field and vegetable crops research 47, 2010, S. 387–394։ PDF-Online.(չաշխատող հղում)
  • Aleksandar Mikic, Petr Smýkal, Janna Akopian, Nune Sarukhanyan, Ivan Gabrielyan, Armen Vanyan, C. Toker, Branko Cupina, Mike Ambrose, Vojislav Mihajlovic & N. Ellis։ A revival of the Research on beautiful Vavilovia Formosa (Vavilovia Formosa syn. Pisum Formosum), In։ Pisum Genetics, Volume 41, 2009, S. 34–39։ Eingescannt Online.(չաշխատող հղում) (PDF; 719 kB)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավիլովիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավիլովիա» հոդվածին։