Վասիֆ Յուսիֆ օղլու Թալիբով (ադրբ.՝ Vasif Yusif oğlu Talıbov, հունվարի 14, 1960(1960-01-14), Ներքին Արալիկ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ։

Վասիֆ Թալիբով
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 14, 1960(1960-01-14) (64 տարեկան)
Ծննդավայր Ներքին Արալիկ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Զավակներ Rza Talibov?[1] և Seymur Talibov?[1]
 
Պարգևներ
Պատվո շքանշան և «Փառքի» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հունվարի 14-ին Նախիջևանի Նորաշեն (Շարուր) քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Շարուրի շրջանի Սիյագուտ գյուղի միջնակարգ դպրոցը, հաջորդ տարի ընդունվել է Նախիջևանի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, որը ավարտել է 1981 թվականին[2]։ 1994-1998 թվականներին հեռակա սովորել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1976 թվականից աշխատում է Շարուրի շրջանի ժողովրդական կրթության բաժնում, ապա՝ Նախիջևանի տակի շորի արտադրամասի կադրերի ինսպեկտոր, հատուկ բաժնի վարիչ։ 1991 թվականի սպետմեբերից մինչև 1994 թվականի ապրիլը աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնական, իսկ 1994 թվականի ապրիլից մինչև 1995 թվականի դեկտեմբերը աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ։ 1995 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած ժողովին Թալիբովին ընտրել են Նոր ադրբեջանական կուսակցության նախագահ, որի ստեղծմանը վերջինս մասնակցել է։ Եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր[3]։ 1993 թվականի հուլիսի 3-ին Թալիբովը դարձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://cdn.occrp.org/projects/suisse-secrets-interactive/en/person/20/rza-and-seymur-talibov/
  2. «Վասիֆ Թալիբովը Լաբիրինտ տվյալների բազայում» (ռուսերեն). База данных "Лабиринт.
  3. «Վասիֆ Թալիբովը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի պաշտոնական կայքում» (ռուսերեն). Nakhchivan.az. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.