Վասիլչիկովների դաստակերտ

Վասիլչիկովների դաստակերտ (ռուս.՝ Усадьба Васильчиковых), XVIII դարի ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հասցեն` Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 46/17, շինություն 1։

Վասիլչիկովների դաստակերտ
Վասիլչիկովների դաստակերտի հետնամասը
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
ՎայրԲոլշայա Նիկիտսկայա փողոց
Առաջին հիշատակում18-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին։ Նրա հիմքում ընկած է 1812 թվականի Մոսկվայի հրդեհի ժամանակ այրված տունը, որը ստեղծվել էր 1781 թվականին փոխգնդապետ Պյոտր Իվանովիչ Բիբիկովի կողմից։ Առանձնատան առաջին վերակառուցման ժամանակ, 1860-1870-ական թվականներին, փոխվել է կիսահարկի կամարաձև պատուհանը, կառուցվել է թուջե պատշգամբ, գլխավոր ճակատը զարդարվել է աղքատիկ ռելիեֆով։ Շենքի կառուցման ժամանակներից անփոփոխ տեսքով պահպանվել են գլխավոր նախասրահը և վերնասրահով օվալաձև դահլիճը[2]։

Կողաշենքերը կառուցվել են տարբեր ժամանակներում. արևելյանը` մոտավորապես XVIII դարի 80-ական թվականներին, արևմտյանը` XIX դարի ամենասկզբին։ Ճակատների նկարագիրը վերաբերում է դաստակերտի առաջին վերակառուցման ժամանակներին։ Երկհարկանի սրահները, որոնք ունեն քարե ստորին և փայտե վերին հարկեր, կառուցվել են 1834 թվականին։ Հետաքրքիր են դորիական կիսասյուներով նրանց ճակատները[2]։

1800-1859 թվականներին ճարտարապետական կառույցի սեփականատերը եղել է իշխան Բ. Մ. Չերկասկին, որը 1845-1855 թվականներին տունը վարձակալությամբ է հանձնել Վասիլչիկով իշխաններին, որոնց հյուրընկալվում էին Մոսկվայի այն ժամանակվա հայտնի դեմքերը[2]։

1881 թվականին դաստակերտն անցել է բանկիր, առևտրային խորհրդական, հրեական հասարակական գործիչ Լազար Սոլոմոնովիչ Պոլյակովի տիրապետությանը։ Նա շենքն օգտագործել է որպես եկամտաբեր տուն[2]։

Դաստակերտի գլխավոր տանը սկսած 1903 թվականից գործել է Կիրիենա Ալելեկովայի օրիորդաց վարժարանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքում տեղակայվել է էիվ 48 դպրոցը։ 1920-ական թվականներին դպրոցի տնօրեն է նշանակվել գրող Միխայիլ Բուլգակովի քույրը, որը 1924 թվականին դպրոցում ապաստան է տվել եղբորը[2]։

Ներկայումս այստեղ է գտնվում Մոսկվայի երաժիշտների միությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ կազմակերպություններ[2]։ Վասիլչիկովների դաստակերտը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Усадьба Васильчиковых — Знаменитые и известные исторические здания и дома Москвы.
  3. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Усадьба, XIX в.

Աղբյուրներ խմբագրել