Վասիլի Լիտվինով
Վասիլի Մատվեևիչ Լիտվինով (ռուս.՝ Василий Матвеевич Литвинов, հունվարի 1, 1925, Շեպտուխովկա (Չերտկովսկի շրջան), Չերտկովսկի շրջան - 2012), խորհրդային և ռուս գրականագետ, գրաքննադատ և բանաստեղծ, մենագրության հեղինակ։
Վասիլի Լիտվինով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1925 |
Ծննդավայր | Շեպտուխովկա (Չերտկովսկի շրջան), Չերտկովսկի շրջան |
Վախճանվել է | 2012 |
Մասնագիտություն | գրականագետ, գրական քննադատ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կենսագրություն խմբագրել
Վասիլի Մատվեևիչ Լիտվինովը ծնվել է 1925 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Շեպտուխովկա գյուղում։ 1951 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Գրել է հոդվածներ խորհրդային գրողների մասին, պատմվածքներ և նոթեր։ Այսպես, նրա գրչին են պատկանում «Վճար տաղանդի համար. գրականություն մուտք գործողներին նվիրվում է» և «Բնավորությունը ճակատագիր է. գրաքննադատի նոթերը» ստեղծագործությունները։ Հեղինակի ավելի խոշոր գործերից հայտնի են հետևյալները. «Ալ. Ալտաև» (1961), «Ժամանակ և ճակատագրեր» (1962) և «Գրողը սկսվում է...» (1966), «Գրիգորի Մելեխովի ողբերգությունը (Մ. Շոլոխովի «Խաղաղ Դոն»)» գիրքը (1965, 2-րդ հրատարակություն՝ 1966)։
Վլադիմիր Սերգեևիչ Բուշինի «Ես այցելեցի այս աշխարհը։ Ճակատայինի օրագրից» ինքնակենսագրականում հիշատակվում է Լիտվինովի կողմից «20-րդ դարի ռուս գրողներ» բառարանի համար Միխայիլ Շոլոխովի մասին հոդվածը և քննադատվում է ինչպես նրա բովանդակությունը (Ստալինի կողմից Շոլոխովին «ձեռնասուն դարձնելու փորձի» մասին թեզը և ի պատասխան դրա՝ «Խաղաղ Դոնը» գրելը, ինչպես նաև կոմունիզմի քննադատությունը, որը, իբր, հեղինակը դրել է «Հերկած խոպան» վեպի որոշ հերոսների բերանը), այնպես էլ հենց Վ. Մ. Լիտվինովի բազմամյա գրական գործունեությունը[1]։ Այնուամենայնիվ, հարկ է նշել հենց Բուշինի հակասական կերպարը և նրա հայացքների ու աշխարհընկալման առկայությունը, որոնք, հնարավոր է, ազդել են այդ գնահատականների վրա։