Վասիլի Բեբկո
Վասիլի Բեբկո (ռուս.՝ Василий Степанович Бебко, ապրիլի 26, 1932, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2022, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։
Վասիլի Բեբկո | |
Կրթություն՝ | Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, Պոլտավայի ազգային մանկավարժական համալսարան, Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 26, 1932 |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | փետրվարի 20, 2022 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1951-1955 թվականներին՝ ծառայություն Խորհրդային բանակում։
- 1962-1978 թվականներին՝ կուսակցական աշխատանքի։
- 1980 թվականին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին աֆրիկյան բաժնի փորձագետ։
- 1980-1985 թվականներին՝ Լիբիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1985-1987 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության առաջին աֆրիկյան բաժնի փորձագետ։
- 1987 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1992 թվականի նոյեմբերի 2-ը Լիբերիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1992-1997 թվականներին՝ աշխատել է առևտրային ընկերություններում։
- 1999-2003 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վետերանների խորհրդի նախագահի տեղակալ։
- 2003 թվականից հանդիսանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վետերանների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- Արտակարգ և լիազոր դեսպան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Либерия. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.10.1992 № 1315 «Об освобождении Бебко В. С. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Либерии»