Վասիլի Արդամատսկի

ռուս լրագրող, կինոսցենարիստ

Վասիլի Արդամատսկի (ռուս.՝ Василий Иванович Ардаматский, սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 8), 1911 կամ սեպտեմբերի 8, 1911(1911-09-08)[1], Դուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1989(1989-02-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, կինոսցենարիստ, հայրենասիրական թեմայով գրված պատմական, արկածային ստեղծագործությունների հեղինակ։ ԽՄԿԿ անդամ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1949)։

Վասիլի Արդամատսկի
Ծնվել էսեպտեմբերի 25 (հոկտեմբերի 8), 1911 կամ սեպտեմբերի 8, 1911(1911-09-08)[1]
ԾննդավայրԴուխովշչինա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 20, 1989(1989-02-20)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, արձակագիր, սցենարիստ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍմոլենսկի պետական բժշկական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Սմոլենսկի բժշկական ինստիտուտում։ 1929 թվականից աշխատել է տեղական ռադիոթերթում։ 1931-1932 թթ. Կարմիր բանակում ծառայելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և երեսուն տարի կյանքը կապել ռադիոլրագրությանը։ Գեղարվեստական արձակի առաջին գիրքը՝ «Уменье видеть ночью» (1942), պատմվածքների ժողովածուն է։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից:։

Վասիլի Արդամատսկու ակնարկների, պատմվածքների և վիպակների հիմնական թեման Հայրենական Մեծ պատերազմի տարիներին չեկիստների կատարած աշխատանքն է[2]։

Վասիլի Արդամատսկին հայերեն խմբագրել

  • «Սատուրնը» գրեթե չի երևում (վեպ), Ե., Հայպետհրատ, 1966, 751 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մ. Թութխալյան։

Ծանոթագրություններ խմբագրել