Վասակ Խուդավերդյան
Վասակ Խուդավերդյան (1905, հուլիսի 25 - 1984, սեպտեմբերի 19), հայ դրամատուրգ[1], տեխնիկական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Վասակ Խուդավերդյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1905 (115 տարեկան) |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի վայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1929) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նախիջևան քաղաքում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի Վ. Ի. Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներա-շինարարական ֆակուլտետը։ 1947 թվականին «Տուֆաբետոնի կիրառությունը շինարարության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատել է ՀԽՍՀ շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1946-1984 թվականներին աշխատել է շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտում։
Նրա «Խնդության սրինգը» (1937), «Թող բացվեն վարդերը» (1939), «Փիլիպոս Ասլանովիչ» (1945), «Մասիս» (1947), «Միլիոնը» (1949, բոլոր դրամաների հեղինակակիցն է Զավեն Հացագործյանը), բեմադրել են Հայաստանի թատրոնները։ Մահացել է Երևանում[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 264 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 239