Վասակ Թորոյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վասակ Հովհաննեսի Թորոյան (ապրիլի 7, 1949(1949-04-07)[1], Շղարշիկ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու[2], ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1998):

Վասակ Թորոյան
Ծնվել էապրիլի 7, 1949(1949-04-07)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՇղարշիկ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Վասակ Թորոյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 7-ին, Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխմաթեմատիկայի ֆակուլտետը։ 1980-1987 թվականներին եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասիստենտ, 1987-1998 թվականներին՝ դոցենտ, 1998-2011 թվականներին՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[3]։ 1991-2002 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, 2006 թվականի հունվար-փետրվարին՝ Հայաստանի կենտրոնական բանկի Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելների կիրառության փորձագետ։ 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր[4]։

Աշխատանքները վերաբերում են ներդրումային ծրագրերի տնտեսամաթեմատիկայի մոդելավորման, անցումային շրջանի տնտեսական կարգավորման հարցերին։

Անդամակցություն խմբագրել

  • Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդների անդամ (1985)։
  • ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ (2002-2006)։
  • ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (2006-2011)։

Երկեր խմբագրել

  • Մի քանի հարցեր գծային հավասարումների և անհավասարությունների համակարգերի ոչ բացասական և դրական լուծումների գոյության վերաբերյալ, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1986։
  • Անցումային շրջանի տնտեսական կարգավորման ծրագրանպատակային հայեցակետը, Երևան, 1997[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11519
  2. «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ». ysu.am. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  3. «Վասակ Հովհաննեսի Թորոյան». ysu.am. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. Թորոյան, Վասակ Հովհաննեսի (1997). «Անցումային շրջանի տնտեսության կարգավորման ծրագրանպատակային հայեցակետը։ Ատենախոսություն - Ը.00.02- «Տնտեսության և նրա ճյուղերի էկոնոմիկա, կազմակերպում և կառավարում», Ը.00.08 - «Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ» մասնագիտություններով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման համար». Երևան. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասակ Թորոյան» հոդվածին։