Վառարանային ջեռուցում, տեղային ջեռուցման տեսակ, երբ շենքը տաքացվում է այնտեղ տեղադրված ջեռուցիչ վառարաններով։ Կառուցվածքի պարզության և տեղական վառելիքր շարունակ։ Ջեռուցիչ վառարանի հիմնական տարրերն են․ վառելիքի խուցը (վառելիքը այրելու համար), գազանցքերը, որոնցով անցնում են վառելիքի խցից եկող տաք գազերը, ծխնելույզը։ Վառելիքի այրումից վառարանում առաջացած ջերմությունը շենք է հաղորդվում վառելիքի խցի պատերով և գազանցքերով, սառած գազերը դուրս են գալիս ծխնելույզով։ Վառելիքի խցի և գազանցքերի պատերը պատրաստվում են աղյուսաշարվածքից, հրակայուն բետոնից, խեցենյութերից, մետաղից, կրակակայուն այլ նյութերից։

Ռուսական վառարան

Վառարանի արտաքին մակերևույթը (ջերմությունը շենք է հաղորդում) կարող է լինել սվաղված, դրվագված հախճասալիկներով, պողպատե կամ ասբեստացեմենտային թերթերով։ Տարբերում են վառելիքային ջեռուցմանման երկու հիմնական տեսակ, ընդհատ գործողության (վառում են օրական 1-2 անգամ՝ որոշակի ընդմիջումներով, որոնց ընթացքում վառարանը հովանում է, օրվա ընթացքում ջերմահաղորդումն անհամաչափ է և երկարատև (կամ անընդհատ այրման (լիաբեռնում են մի քանի օրվա վառելիքով, օգտագործում վառելիքի միայն որոշակի տեսակներ, հեղուկ, բրիկետավորված, տեսակավորված ածուխ են)։

Վառարանային ջեռուցման գործելակերպը հատկապես տարածված է Ռուսաստանի առավելապես գյուղական շրջաններում, որտեղ լայն տարածում էր ստացել, այսպես կոչված, ռուսական վառարանը։ Վերջինս ունի պարզ կառուցվածք, օգտագործվում է շենքերը տաքացնելու, սնունդ պատրաստելու, հաց թխելու համար և այլն։ Վառելիքային ջեռուցման կիրառվում է սակավահարկ շենքեր ունեցող շրջաններում, որտեղ չկան կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր։ Վառելիքային ջեռուցման առավելություններն են ջեռուցման մյուս տեսակների համեմատ սարքավորման ցածր արժեքը, ջեռուցվող շենքերի օդափոխության (օդափոխանակության) առկայությունը, թերություններն են․ համեմատաբար ցածր օ․ գ․ գ-ն (միջին հաշվով 0,6-ից ոչ բարձր), ջեռուցվող շենքում (օրվա ընթացքում) օդի ջերմաստիճանի զգալի տատանումներն ու անհամաչափությունը (գլխավորապես ընդհատ գործողության վառարանների դեպքում), վառարանի զբաղեցրած օգտակար մակերեսի կորուստը, շենքի կեղտոտումը վառելիքով, խարամով, մոխիրով, հրդեհավտանգությունը։ Նշված թերությունները սահմանափակում են ժամանակակից բնակարանաքաղաքացիական շինարարության մեջ կիրառումը․ բազմաթիվ շենքերում Վառարանային ջեռուցումը փոխարինվում է կենտրոնական ջեռուցմամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 285