Վաչե և Թամար Մանուկյան մատենադարան

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, մատենադարան Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում։

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան
Vache and Tamar Manougian Matenadaran.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հավաքածուներ
Հավաքածուի չափանիշը520 միավոր հնատիպ գիրք, շուրջ 67 000 միավոր գրականություն
Այլ տվյալներ
ՏնօրենՏեր Արարատ քահանա Պողոսյան
Կայքetchmiadzinlibrary.am

Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հեռ. (+374) 10 517 253, (+374) 10 517 192

Էլ. փոստ` matenadaran.etchmiadzin@gmail.com, matenadaran@etchmiadzin.am

ՊատմությունԽմբագրել

Մատենադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի hոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Ս. Էջմիածնի մատենադարանի բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների[1], որոնց անունով էլ կոչվում է նորակառույց հաստատությունը՝ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան:

ԿառույցԽմբագրել

Մատենադարանի շենքը երկհարկ քարակերտ կառույց է՝ նկուղային հարկով: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը՝ 1000 քմ: Նկուղային հարկում տեղավորված են գրապահոցները և օժանդակ սենյակները, առաջին հարկում՝ նախասարահը, վարչական մասը, ընթերցասրահը, հանդիասրահը և ցուցասրահները: Երկրորդ հարկում գիտական աշխատասենյակներն են, հնատիպ գրքերի ընթերցասրահը, յուրօրինակ հանդիսասրահը՝ նախատեսված միջազգային գիտաժողովների համար, խորհրդակցությունների սենյակը և ցուցասրահը:

Մատենադարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով. Հեղինակը համակցել է ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը:

ԺառանգությունԽմբագրել

Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը դեռևս Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի գահակալության շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմավորված գրադարանն է, Գարեգին Ա երանաշնորհ հայրապետի անձնական գրադարանային ֆոնդը, Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից նվիրաբերված օտարալեզու բացառիկ կրոնագիտական գրականությունը: Նորաբաց մատենադարանում մեկտեղվել են Մայր Աթոռի տարբեր գրադարանների (Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց)` մինչև 1930 թվականը հրատարակված բոլոր գրքերը: Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 80․000 միավոր գրականություն (2003 թվականին մոտավորապես 5.000 էր): Այստեղ նաև հավաքված են Աստվածաշնչի գրեթե բոլոր հնարավոր հրատարակությունները:

Մատենադարանում են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների անձնական հավաքածուները: 

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ունի 534 միավոր հնատիպ գիրք: Մատենադարանի գլխավոր նպատակներից է հավաքել այս գրքերը, հասանելի դարձնել աստվածաբանությամբ, հայագիտությամբ, Հայաստանի և տարածաշրջանի պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին: Նման գրքերը պահվում են շենքի երկրորդ հարկում հատուկ հնատիպ գրքերի համար նախատեսված սրահում` ապահով և հարմար օդաջերմալուսային պայմաններում: Հետազոտողներն այս ֆոնդից կարող են օգտվել նախնական թույլտվություն ստանալով Մատենադարանի տնօրինությունից:

Հնատիպ գրքերի և մատյանների հավաքածուն հանրությանը հասանելի դարձնելու համար, Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ, մշակվում է այն թվայնացնելու ծրագիր: Գրադարանը հարուստ է նաև Մերձավոր Արևելքի հին ու միջնադարյան գրականությամբ: Մատերանդարանի ֆոնդերի համալրումն իրականացվում է շնորհիվ այն նվիրատվությունների, որոնք կատարվում են աշխարհի տարբեր վայրերից: Բացի նվիրատվություններից Մատենադարանն ունի առանձին գումարային ֆոնդ, որը ծառայում է անհրաժեշտ գրականություն ձեռքբերելու համար:

Մատենադարանն այսօր ունի ավելի քան 600 գրանցված ընթերցող:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել