Վաչե Արիստակեսի Օհանյան (1905, Թավրիզ, Իրան - 1992, Երևան, Հայաստան), հայ գրող։

Վաչե Օհանյան
Ծնվել է1905
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել է1992
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և խմբագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀամԼԿԵՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն

Կենսագրություն

խմբագրել

Վաչե Օհանյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում 1905 թ.։ Եղել է Հրաչյա Աճառյանի աշակերտը, դպրոցն ավարտել է 1922 թ. գերազանցությամբ։ Նույն տարում ընդունվել է ընդհատակյա կոմերիտական կազմակերպություն։ Հոր մահվանից հետո ուսումը շարունակելու նպատակով Թավրիզից տեղափոխվել Երևան, ուր ընդունվել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։

1924 թ. Հայաստանի Կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջադրանքով անցել է կոմերիտական աշխատանքի։ Եղել է Լենինականի մարզային կոմիտեի հրահանգիչ, Ղափանի շրջանային կոմիտեի քարտուղար։ Կոմերիտմիությունում եղել է 1922-1928 թթ.։

1927—1929 թթ. զորակոչվել է և ծառայել է հայկական դիվիզիայի 1–ին գնդում։ 1929—1930 թթ. աշխատել է որպես բանվոր Բաքվի բիդոնի գործարանում։ 1930-1937 թթ. աշխատել է մամուլում՝ պատասխանատու քարտուղար «Մաչքուլ», «Սույգյուղ», «Բանվոր» թերթերում, եղել է նաև «Բանվոր» թերթի խմբագիր։ 1937 թ. եղել է Լենինականի քաղկոմի ագիտրոպի բաժնի վարիչ։ 1925 թվականից կոմունիստական կուսակցության անդամ է։

1937 թ. հեռացվել է կուսակցության շարքերից և դատապարտվել 8 տարի ազատազրկության կեղծ մեղադրանքներով՝ իբրև «հակահեղափոխական, ազգայնական կազմակերպության անդամ»։ Աքսորից ազատվել է 1944 թ. լավ աշխատանքի համար, ժամկետից շուտ։ 1945—1948 թթ. աշխատել է Երևանի քաղսովետի տպարանում, որպես գործարանի պետ, տեխնոլոգ և այլն։ 1949 թ. աքսորվել է Կրասնոյարսկի երկրամաս, ուր աշխատել է Աբանակի շրջանի գյուղերից մեկում մինչև 1955 թ. հոկտեմբերը։

Վերադառնալով 1955 թ. Երևան, վերականգնվել է կուսակցության շարքերում։ Աշխատել է որպես խմբագիր Հայպետհրատում, հետո 1956—60 թթ. խմբագիր և խմբագրության վարիչ Հայուսդասհրատ-ում, 1960—1962 թթ. եղել է նույն հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1962 թվականի դեկտեմբերից եղել այդ հիմնարկության տնօրենը մինչև 1965 թ., երբ անցել է թոշակի։ Հետագայում աշխատել է Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտում։ 1991 թ. հրատարակել է գիրք՝ «Առանց հանցանքի տասնութ տարի»[1], ուր նկարագրել է իր փորձությունները աքսորում անցկացրած դաժան տարիներին։

Վաչե Օհանյանը մահացել է 1992 թ.։

Ծանոթագրություններ

խմբագրել