Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Հմայակի Սաֆարյան (փետրվարի 7, 1930(1930-02-07), Արարատի մարզ, Հայաստան), հայ բանասեր, գրականագետ[1]։

Վաչե Սաֆարյան
Ծնվել էփետրվարի 7, 1930(1930-02-07) (94 տարեկան)
ԾննդավայրԱրարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր և գրականագետ

Կենսագրություն խմբագրել

Վաչե Սաֆարյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 7-ին, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում[2]։ Բարձրագույ կրթություն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որից հետո ուսումը շարուակել է Երևանի պետական համալսարանում և 1958 թվականին ավարտել այն։ Որպես գիտաշխատող 1958-1989 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1989-1993 թվականներին եղել է Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ԳՀԻ ավագ դասախոս, իսկ 1993-1997 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը ստացել է 1968 թվականին։ 1979 թվականից Վաչե Սաֆարյանը Հայաստանի գրողների միության անդամ է։ 1972 թվականին հեղինակել է «Մկրտիչ Պեշիկթաշլյան. կյանքը և ստեղծագործությունը»[3], 1980 թվականին՝ «Նաիրի Զարյան. Կյանքը և ստեղծագործությունը», 1987 թվականին՝ «Հայ սովետական պոեզիայի պատմություն։ 1920-1970 թթ.», իսկ 1999 թվականին՝ «Ազատն Մինասը», (զրույցներ, հուշեր նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին) և այլ գրքեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «AV Production - Վաչե Սաֆարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. Սաֆարյան, Վաչե (1972). Մկրտիչ Պեշիկթաշլյան։ կյանքը եվ ստեղծագործությունը. Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն.
  4. Վաչե Սաֆարյան, Առասպելական Մինասը

Արտաքին հղումներ խմբագրել