Վաչե Մամիկոնյան (նախարար)
Վաչե Մամիկոնյան (4-րդ դար - 379), հայ նախարար Մեծ Հայքում, Տարոնի և Տայքի տեր, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի (338-350) որդին, Արտավազդի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1]։
Վաչե Մամիկոնյան | ||
| ||
---|---|---|
376 - 377 | ||
Նախորդող | Մուշեղ Մամիկոնյան | |
Հաջորդող | Մանվել Մամիկոնյան | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | 379 | |
Դինաստիա | Մամիկոնյաններ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Արտավազդ Մամիկոնյան | |
Զավակներ | Արտավազդ Մամիկոնյան |
Կենսագրություն Խմբագրել
376 թվականին, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի սպանությունից հետո, Մեծ Հայքի արքա Վարազդատի (374-378) հրամանով նշանակվում է Մամիկոնյան տոհմի տանուտեր։ 377 թվականին նահապետական իշխանությունը հանձնում է Պարսկաստանից վերադարձած հորեղբոր՝ Արտաշենի որդի՝ Մանվելին։ 379 թվականին մասնակցում է Բագրևանդի ճակատամարտին, որում սպարապետ Մանվել Մամիկոնյանը պարտության է մատնում պարսկական բանակով Մեծ Հայք ներխուժած Մերուժան Արծրունուն։ Պատերազմի ժամանակ, ձիու տակ մնալով զոհվում է Վաչե Մամիկոնյանը։ Մանվել Մամիկոնյանից գաղտնի պատերզմին մասնակցում է նաև Վաչեի որդին՝ պատանի Արտավազդը[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 40․