Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)

Վանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 15 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախ կողմում, գեղեցիկ և ջրառատ վայրում։

Գյուղ
Վանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Այլ անվանումներՎանկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

Գյուղը երեք կողմերից շրջապատված է ժայռերով, ուներ շրջապարիսպ և 2 դուռ։

Գյուղն ավերվել, հայ բնակչություն կոտորվել կամ բռնությամբ մուսուլմանացվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

1885 թվականին ուներ 180 հունադավան հայ և մի քանի թուրք բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր։ Շատերը պանդխտում էին Պոլսում։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Վանքն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի և Ս. Սարգիս անունով մատուռ։ Գյուղի դիմաց կար ավերակ բերդ, իսկ շրջակայքում՝ քարայրներ և ժայռափոր մատուռներ։ Քարայրներից մեկում պահպանվել էր հունարեն վիմագիր արձանգրություն։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20-35 տղաներ և աղջիկներ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 759

Աղբյուրներ

խմբագրել