Վանչե Շիկով (մակեդոներեն՝ Ванче Шиков, հուլիսի 19, 1985(1985-07-19)[1][2][3], Կավադարցի, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, «Ակադեմիա Պանդևա» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Մակեդոնիայի հավաքականի կազմում։

Վանչե Շիկով
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1985(1985-07-19)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Կավադարցի, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002–2003 Հյուսիսային Մակեդոնիա Տիկվեշ 16 (1)
2003—2006 Հունաստան Քսանտի 55 (2)
2006—2007 Հյուսիսային Մակեդոնիա Պոբեդա 10 (1)
2007—2008 Հունաստան Օլիմպիակոս (Պիրեյոս) 0 (0)
2007  Հունաստան Կերկիրա 12 (2)
2007  Հունաստան Ապոլլոն (Կալամարիա) 22 (0)
2008—2011 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս (Ախնա) 77 (4)
2011—2014 Ուկրաինա Վոլին 68 (3)
2014—2016 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 46 (2)
2016 Ադրբեջան Նեֆթչի (Բաքու) 5 (0)
2017 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 15 (0)
2017—2018 Ղազախստան Տոբոլ (Կոստանայ) 24 (0)
2018—մ․հ․ Հյուսիսային Մակեդոնիա Ակադեմիա Պանդևա 6 (1)
Ազգային հավաքական
2001—2002 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա (մինչև 17) 2 (0)
2003—2004 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա (մինչև 19) 9 (2)
2004—2006 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա (մինչև 21) 12 (1)
2007—2017 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 56 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17.1.2019:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վանչե Շիկովն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Կավադարցի քաղաքի «Տիկվեշ» թիմում։ 2002 թվականին տեղափոխվել է «Քսանտի» ակումբ, որտեղ անցկացրել է 55 խաղ և խփել երկու գոլ։ 2006 թվականին տեղափոխվել է Պիրեյոսի «Օլիմպիակոս», բայց նրա կազմում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել՝ վարձավճարով հանդես գալով «Կերկիրա» (13 խաղ, չերս գոլ, որ խփել է 2007 թվականի փետրվարի 4-ին և ապրիլի 29-ին) և Կալամարիայի «Ապոլլոնում»։ Երեք տարի անցկացնելով Ախնայի «Էթնիկոսում»՝ Վանչե Շիկովը 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ուկրաինական «Վոլին», որտեղ եղել է թիմի ավագ։ Ակումբից հեռացել է 2014 թվականի հունիսին որպես ազատ գործակալ։ 2014 թվականի հունիսի վերջին երկամյա պայմանագիր է կնքել ավստրիական «Աուստրիա» (Վիեննա) ակումբի հետ[4], որտեղ վերցրել է 4 համարը։

Հետագայում Վանչե Շիկովը հանդես է եկել ադրբեջանական «Նեֆթչի», մակեդոնական «Ռաբոտնիչկի», ղազախական «Տոբոլ» (ակումբից հեռացել է 2018 թվականի հուլիսին որպես ազատ գործակալ), ապա մակեդոնական «Ակադեմիա Պանդևա» ակումբներում։

Հավաքականում խմբագրել

Մակեդոնիայի հավաքականի կազմում Վանչե Շիկովն անցկացրել է 27 խաղ և խփել երեք գոլ։ Առաջին գոլը խփել է Ռումինիայի հավաքականի դեմ խաղում 2010 թվականի հունիսի 2-ին (հաղթանակ 1:0 հաշվով), երկրորդը՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում 2010 թվականի հոկտեմբերի 8-ին (հաղթանակ 2:0 հաշվով)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանչե Շիկով» հոդվածին։