Վանիկ Ասատրյան

քաղաքական գործիչ

Վանիկ Խաչիկի Ասատրյան (հունվարի 31, 1956(1956-01-31), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Լոռու մարզպետի տեղակալ։

Վանիկ Ասատրյան
Ծնվել էհունվարի 31, 1956(1956-01-31) (68 տարեկան)
ԾննդավայրՍպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1963-1972 թթ. - սովորել է Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
  • 1972-1974 թթ. - սովորել և ավարտել է Կիրովականի գյուղատնտեսական տեխնիկումը՝ ստանալով տեխնիկ-մեխանիկի որակավորում։
  • 1989-1994 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Բելգորոդի կոմերցիոն ակադեմիայի սպառկոոպերացիայի կուրսը՝ տնտեսագետի և առևտրի, հասարակական սննդի կառավարողի մասնագիտությամբ։
  • 1995-1998 թթ. - սովորել և ավարտել է Ստավրոպոլի պետական տեխնիկական համալսարանը՝ իրավագետի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1976 թ. - աշխատել է «Հայգյուղտեխնիկայի» Սպիտակի շրջանային ձեռնարկությունումч որպես մելիորատիվ ջոկատի ղեկավար։
  • 1977-1979 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1980-1994 թթ. - աշխատել է Սպիտակի կարի արտադրական միավորումում՝ հասնելով մինչև գլխավոր տնօրենի պաշտոնի։
  • 1995-2002 թթ. - «Վանուհի» ԲԲԸ-ի նախագահ։
  • 2002 թ. ընտրվել է Սպիտակի քաղաքապետ։
  • 2005 թ. վերընտրվել է Սպիտակի քաղաքապետ։
  • 2009-2011 թթ. - Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ։
  • 2012 թ. հուլիսի 28-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Լոռու մարզպետի տեղակալ[1]։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։ 2002 թվականից Հայաստանի կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել