Վանես Մարտիրոսյան

հայ բռնցքամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանես Նորիկի Մարտիրոսյան (անգլ.՝ Vanes Martirosyan, մայիսի 1, 1986(1986-05-01), Աբովյան, Հայաստան), ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Վանես Մարտիրոսյան
Ծնվել էՎանես Նորիկի Մարտիրոսյան
մայիսի 1, 1986 (38 տարեկան)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Աբովյան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Այլ անուններՄղձավանջ
ԵրկիրՀայաստան Հայաստան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Հասակ1,85 մ
ԿարգԱռաջին միջինքաշային
Տիրույթ1,85 մ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
Ընդհանուր36
Հաղթանակներ34
Նոկաուտով21
Պարտություններ1
Ոչ ոքի1

Ներկա պահին կրում է WBC վարկածով առաջին միջինքաշային չեմպիոնական տիտղոսը։

Ծնվել է Աբովյան քաղաքում` նախկին բռնցքամարտիկ Նորիկ Մարտիրոսյանի ընտանիքում։ Չորս տարեկանում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Գլենդել (Կալիֆոռնիա նահանգ)[1]։

2004 թվականին, 18 տարեկան հասակում, ներկայացրել է ԱՄՆ սիրողական բռնցքամարտի հավաքականը Աթենքի ամառային օլիմպիական խաղերում։ Օլիմպիական խաղերից հետո Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ մարզական պայմանագիր է կնքում «Top Rank» պրոմոտերական ընկերության հետ։ Մարզիչ Ֆրեդդի Ռոաչայի ղեկավարությամբ Մարտիրոսյանը մասնագիտական նորամուտի ժամանակ պարտության է մատնում մեքսիկացի բռնցքամարտիկ Ջեսսի Օրտային՝ սկիզբ դնելով 32-0 անընդմեջ հաղթանակների շարանին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.(անգլ.)
  2. «Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ». «ՊանԱրմենիան». 2009 թ․ հունիսի 25.(հայ.)

Արտաքին հղումներ

խմբագրել