Վանա-Տուրգ (էստ․՝ Vana Turg - «հին շուկա»), հրապարակ, նախկին շուկայի տարածք Տալլինի Հին քաղաքում։ Հրապարակը գտնվում է Քաղաքապետարանի հրապարակի հարևանությամբ, որին միանում է Վանա Տուրու կաել նրբանցքով։

Վանա-Տուրգ հրապարակը, տեսարան Կունինգա փողոցի կողմից
Վանա-Տուրգ, 18-րդ դար

ՊատմությունԽմբագրել

Տալլինի ամենահին շուկաներից մեկն է։ Նրանից հին է միայն Քաղաքապետարանի հրապարակում գտնվեղ շուկան։ Հրապարակը հարմար վայր էր շուկայի համար, քանզի այն գտնվում էր հինգ փողոցների խաչմերուկում։ Միջնադարում այդ փողոցները առևտրական հինգ ճանապարհների սկիզբ էին (դրանցից մեկը հասնում էր մինչը Պյառնու ու Ռիգա, մյուսն անցնում էր Տարտուով ու հասնում մինչև Պսկով, իսկ երրորդը հասնում էր Նառվա ու շարունակվում մինչև Վելիկիյ Նովգորոդ)։ Շուկայում առևտուր էին անում հիմնականում արտասահմանցի առևտրականներ։

ԿառույցներԽմբագրել

Տան համարը Պատկեր Նկարագրություն
Vana Turg № 1   Ռեստորան Olde Hansa — Միջնադարյան կառույց, որ ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում, երբ հարևան երեք շինությունները միացվել են մեկ ընդհանուր տանիքի տակ։
Vana Turg № 2   Բանկի տուն - XX դարի սկզբի շինություն՝ կառուցված նորգոթական ոճով։ Ներկայում այնտեղ են տեղավորված Լեհաստանի դեսպանատունն ու Clazz ջազ ակումբը։
Viru № 2   Ռեստորան Peppersack - միջնադարյան տուն։ Կառուցվել է 1434 թ. ավելի վաղ կառուցված փայտե շինության տեղում։
Kuninga № 2   Եպիսկոպոսի տուն - միջնադարյան մեծ տուն՝ Քրիստոսին ու առաքյալներին պատկերող բազմաթիվ նկարներով։

ԳրականությունԽմբագրել

  • «Vanast Tallinnast ja tema liiklusteedest», L.Tiik, Eesti Geograafia Seltsi aastaraamat 1958, Tallinn, 1959.
  • «Tallinna ajalugu 1860-ndate aastateni», Koostanud Raimo Pullat. «Eesti Raamat» Tallinn, 1976