Olde Hansa (հնագույն վաղ գերմաներենից՝ «հին միություն»), միջնադարյան ռեստորան Տալլինի կենտրոնում, Էստոնիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Քաղաքապետարանի հրապարակից ոչ հեռու՝ Վանա-Տուրգ, № 1 հասցեում։ Ռեստորանի կողքին է գտնվում Կռամբուդե խանութը։

Olde Hansa

Պատմություն խմբագրել

XV դարի երկրորդ կեսին Ռևելը մտնում է Գենզեյան միության մեջ և մեծ դեր ուներ Մերձբալթիկայում։ Հեենց այդ ժամանակաշրջանում էլ քաղաքում կառուցվում են առևտրական ու պահեստային շինություններ, ձևավորվում է քաղաքի ճարտարապետական հատուկ ոճը։

Olde Hansa ռեստորանի շենքն իր ներկայիս տեսքն ստացել է XVII դարում, երբ պահեստային երեք շինությունները միավորվում են մեկ ընդհանուր տանիքի տակ։

 
 
Սեղան Olde Hansa-ում

Olde Hansa ռեստորանը բացվել է 1997 թ.[1]։ Ռեստորանի սեփականատերերը փորձել են վերականգնել միջնադարյան հարուստ առևտրական տան ինտերիերը։ Ռեստորանի ինտերիերը, սպասքը, անձնակազմի արտաքին տեսքը, ինչպես նաև կերակուրներն ու խմիչքը Գենզեյան շրջանի ոճով են։ Olde Hansa ճաշացանկում չկան այնպիսի կերակուրներ, որ Եվրոպայում հայտնվել են XV դարից հետո (օրինակ՝ կարտոֆիլ), սակայն տարատեսակ կերակուրներ կան որսի մսից (արջի, եղջերուի, վարազի միս).[1]։ Բոլոր կերակուրները պատրաստվում են հնագույն բաղադրատոմսերով։

Ռեստորանի ինտերիերն ու սպասքը պատրաստվել են հատուկ պատվերով։ Ռեստորանը լուսավորվում է մոմերոով։ Կերամիկական ու ապակե սպասքը պատրաստվել է ձեռքով։ Անձնակազմը հագնում է միջնադարյան հագուստ[1]։

Ռեստորան զբաղեցնում է երեք հարկ։ Տաք եղանակին սեղաններ են դրվում նաև դրսում։ Շինությունը նախատեսված է 300 մարդու համար։

Միջնադարյան խանութ խմբագրել

Ռեստորանի կողքին է գտնվում Կռամբուդե (գերմ.՝ Krambude,նշանակում է «փոքր խանութ») խանութը, որտեղ հաճախորդները կարող են գնել ինտերիերի միջնադարայան իրեր, սպասք, հագուստ, համեմունքներ։ Խանութը բացվել է 2005 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել