Վանաձորի թիվ 1 դպրոց, հիմնադրվել է 1933 թվականին։ Շենքի հիմնադրման առաջին քարը դրել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը։ Դպրոցը սկզբում կոչվել է Սերգեյ Կիրովի անունով։

Վանաձորի թիվ 1 դպրոց
Հիմնադրված է1933
ՀիմնադրիրԱղասի Խանջյան

2005 թվականից մինչև հիմա համագործակցում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի («ԿՏԱԿ») հետ։ 2005 թվականից մինչև հիմա համագործակցում է «ՀԱՐՄՈՆԻԱ» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի հետ։

2010 թվականի սեպտեմբերին 8-րդ և 9-րդ դասարանցիները անց են կացրել միջոցառում` «Հացն հանապազորյա» թեմայով։ 2010 թվականի նոյեմբերին երեք 1-ին դասարաններում անցկացվել է միջոցառում` «Աշունը» թեմայով։ 2010 թվականի նոյեմբերին դպրոցը մասնակցել է «Բարին արա» ակցիային, որը կազմակերպել էր «Խաչվող ուղիներ» ՀԿ-ն։ 2010 թվականին դպրոցի սան Սամվել Տեր-Սահակյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Աշխարհում ամենափոքր ՖԻԴԵ-ի վարպետն ապրում է Վանաձորում, սովորում է Վանաձորի թիվ 1 դպրոցում։

2009 թվականի հունիսին դպրոցն ընտրվել է Մայքրոսոֆթի «Նորարար դպրոցներ» ծրագրի միջազգային փուլի հաղթող։ 2001-2005 թվականներին համագործակցել է ամերիկյան «Պրոջեքթ Հարմոնի» հայկական գրասենյակի հետ։ 2008-2009 ուսումնական տարում դպրոցի բակում ներկայացվել է Կիպլինգի «Մաուգլին»։ 2009 թվականի փետրվարի 13-ին տեղի է ունեցել երջանկահիշատակ Հայրապետի` Վազգեն Առաջինի հուշարձանի բացման արարողությունը դպրոցի բակում։ 2008 թվականի նոյեմբերի 14-ին և 15-ին դպրոցը մասնակցել է «Բնագիտությունը 21-րդ դարում ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» հանրապետական կրթական գիտաժողովին և այլ բազմաբնույթ միջոցառումների։