Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ)[1], պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է Հայաստանի կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408 որոշմամբ[2]։

Կազմակերպության կառավարումն իրականացնում է Հայաստանի Կառավարությունը, նրա լիազորած պետական մարմինը՝ ի դեմս Հայաստանի կրթության և գիտության նախարարության և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի և կոլեգիալ կառավարման մարմնի՝ ի դեմս խորհրդի։

2011 թ-ի սեպտեմբերի 19-ից ԿՏԱԿ-ի տնօրենն է Արտակ Պողոսյանը։

2006-2011 թթ. կազմակերպության տնօրենն է եղել և կազմակերպության կայացման գործընթացը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը։

2004-2006 թթ. ԿՏԱԿ–ի տնօրենն է եղել և կազմակերպության ստեղծման գործընթացը ղեկավարել է Էդվարդ Հովսեփյանը։

Կանոնադրություն խմբագրել

Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է։

Նպատակներ խմբագրել

  1. հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը.
  2. հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդնումը.
  3. հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդնումը.
  4. հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.
  5. Հանրապետությունում տարվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի կոորդինացումը.
  6. ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով, նրանց վերապատրաստումը.
  7. հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը.
  8. համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումը, և տրամադրումը հանրակրթական դպրոցներին.
  9. համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը.
  10. կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը՝ համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական կազմակերպությունները»։

Կազմակերպության կառավարումը խմբագրել

Իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի և կոլեգիալ կառավարման մարմնի՝ ի դեմս խորհրդի։

Խորհրդի կազմ խմբագրել

  • Մանուկ Մկրտչյան (խորհրդի նախագահ), Կրթության և գիտության նախարարի տեղակալ,
  • Արեգ Գրիգորյան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ), պրոռեկտոր (Կրթության ազգային ինստիտուտի թեկնածու),
  • Արման Գալստյան, Տրանսպորտի և կապի նախարարություն, Տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ, պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ,
  • Հասմիկ Ղազարյան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ, տնօրեն,
  • Ռոբերտ Վարդանյան, «Քվանտ» վարժարան, տնօրեն,
  • Վահրամ Ղազարյան, «Բյուրակն» կրթական համալիր, տնօրեն,
  • Հայկազ Նավասարդյան, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, տնօրեն,
  • Աշոտ Հարությունյան, Երևանի հ. 184 միջն. դպրոց, տնօրեն,
  • Արտաշես Թորոսյան, Երևանի հ. 198 միջն. դպրոց, տնօրեն,
  • Արմեն Կուլախսզյան (խորհրդի քարտուղար), ԿՏԱԿ, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ,
  • Արաբո Մարգարյան, ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կտակի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  2. «ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408 որոշոմ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել