Ռայան Բոնգսոկջու (կորեերեն՝ 라이언 봉석 주, դեկտեմբերի 12, 1973(1973-12-12), Դեջոն, Հարավային Կորեա) կորեացի-ամերիկացի վանական Կորեայի բուդդիստական խմբավորման պատկանող, որը ակտիվ գործունեություն է ծավալում Հարավային Կորեայում։ Նրա իրական անունը Ռայան Բոնգսոկջու է, իսկ նրա իրավաբանական անունը ՝ Հյեմին։ Կորեայում օտարերկրացիների գրանցման համար այն գրանցվել է որպես Ջու Բոնգսոկ, որը Կորեայի քաղաքացիության ժամանակ առաջին անունն էր։ Նա 7 տարի ծառայել է որպես կրոնական ուսումնասիրությունների պրոֆեսոր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հեմփշիր քոլեջում, ներկայումս՝ Նյու Յորքի Բուլգվանգսուն ինստիտուտի նահանգապետի օգնականն է և Սեուլի <<Կոտրված սրտեր>> դպրոցի տնօրենը:Նա թվիթերյան օգտատու է և հեղինակ այնպիսի մեծ վաճառք ունեցող գրքերի, ինչպիսիք են ՝ «Սերը թերի բաների հանդեպ», «Բաներ, որոնք կտեսնես, երբ կանգ առնես» և «Զարթոնք երիտասարդ օրերին»:«Բաներ, որոնք կտեսնես,երբ կանգ առնես» գիրքը , հրատարակությունից 7 ամիս անց, գերազանցեց 1 միլիոն օրինակը, հումանիտար և ազատ արվեստի գրքերի շարքում սահմանեց «կարճ ժամանակահատվածում 1 միլիոն օրինակ թաղարկելու» ռեկորդ, և հրապարակումից 3 ամիս անց այն բեսթսելլերի առաջին հորիզոնականում էր (համաձայն «Կիոբո» գրախանութի) և 16 շաբաթ շարունակ պահպանում էր իր զբաղեցրած դիրքը[1]։Ըստ <<Սիսա>> հեռուստաալիքի՝ 2012 թվին, որպես ազդեցիկ կրոնական բուդդայական գործիչ՝ Բոբջոնգ, Սոնգչոլ և Փոնլյուն վանականներից հետո, Բոնգ Սոկջուն 9-րդ տեղն էր զբաղեցնում[2]։Նա սկսեց մարդկանց հայտնի դառնալ `մոտենալով կյանքի խնդիրներին` կարեկցանքի, այլ ոչ թե խրատների միջոցով և վերացական իմաստներ հաղորդելով կոնկրետ և հեշտ խոսքի միջոցով։ Ամեն օր ավելի քան 1.3 միլիոն մարդ բաժանորդագրվում է Kakaotalk հավելվածում տեղադրված «Ջերմ աջակցություն Հեմին վանականի կողմից» էջին։

Վանական Հյեմին
 
Կրթություն Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան
Մասնագիտություն բհիկու, գրող, ուսուցիչ և հոգևոր ուսուցիչ
Ծնունդ դեկտեմբերի 12, 1973(1973-12-12) (50 տարեկան)
Դեջոն, Հարավային Կորեա

Կյանքը խմբագրել

Ծնվել է Դեջոնում, մեծացել՝ Սեուլում, Կորեայում ավագ դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել ԱՄՆ և ուսումնասիրել կրոն Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում:Դեռ ավագ դպրոցում սովորելու ժամանակներից ի վեր, կյանքի հիմնական հարցերի մասին խորհելիս, նա կարդում է Կրիշնամուրտիի «Հեղափոխությունը ինքն իրենից» գիրքը և սկսում հետաքրքրվել կրոնով ու փիլիսոփայությամբ, այնուհետև սկսում հետապնդել լուսավորությանը։ Այդ ժամանակից ի վեր նա հանդիպում և ուսումնասիրում է շատ բուդդայական ուսուցիչների Հնդկաստանում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում, այդ թվում `14-րդ Դալայ Լամային, և շատ ուրիշներին քոլեջի ուսանողների շրջանում։Լուսավորությունն ապրելու ցանկություն ունենալով, որը նա միայն ակադեմիկորեն էր ուսումնասիրել, 2000 թվականին Հեյնսա տաճարում ընդունելով բուդդիստական տասը պատվիրանները, դառնում է Ցոգյե աղանդի վանական , ապա 2008 թվականին Ցիգջիսա տաճարում ընդունում Բիգուի պատվիրաններ:Այդ ժամանակվանից նա ծառայում էր Բոնգամսա տաճարում, Անգուգսոնոնում, Սալոր կոչվող գյուղում և Դհարամսալայում։ 2015-ին նա թողնում է ԱՄՆ-ում կրթությունը կիսատ և վերադառնում Սեուլ ՝ հիմնելու << Կոտրված սրտերի>> դպրոցը պրոֆեսիոնալ բուժակների հետ միասին ՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց հոգիները բուժելու համար:Այն իրականացնում էր անվճար բուժման ծրագիր նրանց համար, ովքեր առաջինն էիեն ուղարկում իրենց ընտանիքներին, քաղցկեղով ախտորոշվածներին, հաշմանդամ երեխաներ դաստիարակող ծնողներին, դժվարությամբ աշխատանք փնտրողներին, վիժման ցավերով տառապող կանանց և այլն։ 2012 թվականից ի վեր պարբերականորեն աշխատում է որպես Wistart- ի փոխանակման դեսպան ՝ օգնելու Կորեայում ցածր եկամուտ ունեցող երեխաներին[3]:Նա խորը բարեկամական կապեր ունի այնպիսի ոչ բուդդայական գործիչների հետ, ինչպիսիք են Կորեայում կաթոլիկ միանձնուհի Լի Հե Ինը և Կորեայի բողոքական հովիվ Ցո Ջոնգմինը:Ավագ դպրոցն ավարտելուց և ԱՄՆ-ում ուսանելուց հետո պարզ է դառնում, որ նա հրաժարվել էր կորեական քաղաքացիությունից և ներկայումս Ամերիկայի քաղաքացի է:Կորեացի տղամարդիկ ավագ դպրոցն ավարտելուց հետո պետք է զորակոչվեն բանակ, բայց վիճելի է ՝ արդյո՞ք նա հրաժարվել է կորեական քաղաքացիությունից ՝ խուսափելու համար զինվորական ծառայությունից։

Կրթություն խմբագրել

  • Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի, կրոնական ուսումնասիրությունների բակալավրիտի աստիճան
  • Կրոնագիտության մագիստրոս, Հարվարդի համալսարանի ասպիրանտուրա
  • Պրինսթոնի համալսարանի կրոնական հետազոտությունների դոկտորական աստիճան

Գրքեր խմբագրել

  • <<Սերը թերի բաների հանդեպ>>
  • << Բաներ, որոնք կտեսնես, երբ կանգ առնես>>
  • <<Զարթոնք երիտասարդ օրերին>>

Ծանոթագրություններ խմբագրել