Վայխր[1] (ադրբ.՝ Vayxır), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Գյուղ
Վայխր
Vayxır
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն914 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Վայխր (Շարուրի շրջան) (Ադրբեջան)##
Վայխր (Շարուրի շրջան) (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Չարչիբողան գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 6 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։

Նախկինում գյուղը բաժանված է եղել Վերին Վայխր և Ներքին Վայխր գյուղերի։

Բնակչություն

խմբագրել

1831 թվականին ուներ 643, 1906 թվականին՝ 354, իսկ 1974 թվականին՝ 509 թուրք բնակիչ[2]։

Հուշարձան

խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։

Այլ տեղեկատվություն

խմբագրել

Գյուղը միացվել է Թումասլու գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 743