Վայզ աստղադիտարան
Վայզ աստղադիտարան (եբրայերեն՝ מצפה הכוכבים על שם וייז, աստղադիտարանի կոդը` — «097»), աստղադիտարան Իսրայելում, Նեգև անապատում գտնվող Ռամոն խառնարանի եզրին, գտնվում է Միցպե-Ռամոն քաղաքից 5 կմ արևմուտք։ Հիմնադրվել է 1971 թվականին։
Վայզ աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Wise telescope 1m of the Wise observatory? և The Centurion 18 telescope of the Wise Observatory? |
Կառավարող | Թել Ավիվի համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 097 |
Երկիր | Իսրայել |
Վայր | Նեգև |
ԲԾՄ | 875 մետր |
Հիմնադրվել է՝ | 1971 |
Կայք | wise-obs.tau.ac.il(անգլ.) |
Wise Observatory Վիքիպահեստում |
Աստղադիտարանը հիմնադրվել է Թել Ավիվի համալսարանի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև համագործակցության արդյունքում, և անվանվել է դոկտոր Ջորջ Վայզի պատվին, ով հանդիսանում էր Թել Ավիվի համալսարանի նախագահ։
Աստղադիտարանը հանդիսանում է Թել Ավիվի համալսարանի հետազոտական լաբորատորիա։ Այն պատկանում է համալսարանի Աստղագիտության և աստղաչափության բաժնին։ Ավանդաբար աստղադիտարանի տնօրենին նշանակում է Թել Ավիվի համալսարանի Ճշգրիտ գիտությունների բաժնի դեկանը, և նշանակվում է Աստղագիտության և աստղաչափության բաժնի գիտնականներից։
Աստղադիտարանի ղեկավարներ
խմբագրելԱստղադիտարանի ղեկավարներն են եղել՝
- Ուրի Ֆելդման (1971—1973)
- Աշեր Գոտեսման (1973—1975)
- Դրոր Սադե (1975—1977)
- Յեշայահու Լեյբովից (1977—1980), (1983—1988), (1991—1998)
- Հագայ Նեցլեր (1980—1983), (1990—1991)
- Ցեվի Մազե (1988—1990), (2006—2007), (2011—2012)
- Դեն Մաոզ (1998—2000) (2012—այժմ)
- Նոյ Բրոշ (2000—2006), (2007—2009)
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- «Բոլեր և Ցիվենս» ընկերության աստղադիտակ — 1-մ Ռիչի-Կրետյեն համակարգի (F/7) (1973 թվական)
- Ցենտուրիոն-18 — 46-սմ աստղադիտակ, 2004 թվական, այժմ կարող է կառավարվել հեռահար
- CONCAM — ամբողջ երկնքի խցիկ
- HAT — Հունգարական ավտոմատ աստղադիտակ (D=10սմ) — էկզոմոլորակների որոնման համար, օբյեկտիվը Canon 200մմ f/1,8 և ԼԿՍ-խցիկը Apogee AP10 2048x2048 pix, տեսադաշտը 8.2x8.2 աստիճան
Հետազոտությունների ուղղություններ
խմբագրել- Փոփոխական աստղերի հետազոտություններ
- Աստերոիդների աստղաչափություն
- Լուսաչափություն և սպեկտրերի հետազոտություններ
- Գերնորերի որոնում
- Էկզոմոլորակների որոնում
Հիմնական նվաճումները
խմբագրել- Հայտնաբերվել են 17 աստերոիդ 1999-ից 2007 թվականները[1]
- Հայտնաբերվել և հետազոտվել է Օզիրիս էկզոմոլորակը HD 209458 աստղի մոտ
- Պլուտոնի մթնոլորտի առաջին հայտնաբերումը, 1985 թվականի օգոստոսի 19-ին աստղի ծածկումի ընթացքում[2][3][4] (չնայած, տվյալների ցածր որակի պատճառով այս հայտնաբերման առաջնությունը տալիս են այլ հետազոտությանը[5][6]):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Brosch, N. (1995). «The 1985 stellar occultation by Pluto». Monthly Notices of the Royal Astronomical Society. 276 (2): 551–578. Bibcode:1995MNRAS.276..571B. doi:10.1093/mnras/276.2.571.
- ↑ «IAU Circular 4097 — Occultation by Pluto on 1985 August 19». IAU. 1985 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Sicardy B., Widemann T.; և այլք: (2003). «Large changes in Pluto's atmosphere as revealed by recent stellar occultations». Nature. 424 (6945): 168–170. Bibcode:2003Natur.424..168S. doi:10.1038/nature01766.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն) - ↑ Stern S. A. (2014). Encyclopedia of the Solar System. Vol. Pluto. Elsevier. էջեր 909–924 (look p.919). ISBN 9780124160347.
{{cite book}}
: Unknown parameter|allpages=
ignored (օգնություն) - ↑ Trafton, L. M.; Hunten, D. M.; Zahnle, K. J.; McNutt, R. L., Jr. (1997). Pluto and Charon. Vol. Escape Processes at Pluto and Charon. University of Arizona Press. էջեր 475–522. Bibcode:1997plch.book..475T. ISBN 9780816518401.
{{cite book}}
: Unknown parameter|allpages=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՓոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը