Վամպիրների ակադեմիա (վեպ)

«Վամպիրների ակադեմիա» (անգլ.՝ Vampie Academy), Ռեյչել Միդի համանուն գրքաշարի առաջին վեպը։

Վամպիրների ակադեմիա
գրական ստեղծագործություն Խմբագրել Wikidata
ՇարքVampire Academy Խմբագրել Wikidata
ՀաջորդFrostbite
Shadow Kiss
Blood Promise Խմբագրել Wikidata
Արվեստի ձևվեպ Խմբագրել Wikidata
Ժանրyoung adult fiction, մութ ֆենթեզի, paranormal romance, vampire fiction, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, ֆենթեզի, քաղաքային ֆենթեզի Խմբագրել Wikidata
ՀեղինակRichelle Mead Խմբագրել Wikidata
ՀրատարակիչPenguin Group Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata

Սյուժե

խմբագրել

Ռոուզ Հեթուեյը դամպիր է՝ կիսով չափ մարդ և կիսով չափ վամպիր, որն իր նման շատերի հետ միասին մարզվում է ակադեմիայում խնամակալ դառնալու համար։ Նրանց աշխարհում կան լավ և վատ վամպիրներ՝ Մորոյները, որոնք խաղաղ գոյակցում են մարդկանց միջև և արյուն են վերցնում միայն դոնորներից, ինչպես նաև կարող են կառավարել չորս տարրերից մեկը՝ ջուրը, հողը, կրակը կամ օդը և Ստրիգոյները՝ արյուն խմող, չար վամպիրներ, որոնք խմում են սպանելու համար։ Ռոուզը և դամպիրի մյուս պահակները պատրաստվում են Մորոյներին պաշտպանելու և Ստրիգոյներին սպանելու համար։ Նրա լավագույն ընկերուհին արքայադուստր Վասիլիսա Դրագոմիրն է (Լիսսա), որը մորոյ է և վերջինն է նրա արյունակցական շարքում, ում հետ նա պահում է կապը։ Ռոուզը կարող է զգալ Լիզայի զգացմունքները իր կապի միջոցով և երբեմն կարող է մտնել նրա մարմին՝ չիմանալով, թե երբ է նրա զգացմունքները չափազանց ուժեղ։ Ռոուզը և Լիսան երկու տարի առաջ փախել են իրենց դպրոցից՝ վամպիրների ակադեմիայից և գոյատևել են հարկադրանքի և միմյանցով սնվելու միջոցով։ Նրանք տեղից տեղ են տեղափոխվել, սակայն այս անգամ բռնվել են դպրոցի խնամակալների կողմից և վերադարձել իրենց դպրոց։

Արձագանք

խմբագրել

Գիրքը ստացել է դրական կարծիքներ՝ Goodreads-ում 4,19/5 միջին գնահատականով՝ հիմնված 227620 գնահատականների վրա[1]։ Այն ընդգրկվել է «Quick Picks for Reluctant Young Adult Readers» ցանկում և հավանություն է ստացել «Booklist, teenbookstoo.com և Voice of Youth Advocates (VOYA)» կողմից։ ALA’s teens top 10-ում Վամպիրների ակադեմիան նույնպես զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ Ստեֆանի Մայերի «Խավարումը», Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» և «Հիվանդ երեխայի օրագիրը» ստեղծագործություններից հետո[2]:Գրքաշարը եղել է նաև New York Times-ի մանկական գրքերի բաժնի լավագույն տասնյակում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Vampire Academy Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2022 Wayback Machine-ի միջոցով:, summary data and ratings on Goodreads
  2. ALA Teens Top 10 Արխիվացված է Նոյեմբեր 12, 2011 Wayback Machine-ի միջոցով:(2008)
  3. NY times bestseller list for children

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Ռեյչել Միդի պաշտոնական կայքը
  • «Official Book Website Of Vampire Academy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին.