Վաճառական Պլոտնիկովի տուն (Կոնստանտինովսկ)
Վաճառական Պլոտնիկովի տուն (ռուս.՝ Дом купца Плотникова), տուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում։ Կառուցվել է 1912 թվականին։ Այժմ տանը խանութներ են։ Ըստ Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ շենքը ճարտարապետական հուշարձան է։
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոնստանտինովսկ |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1912 |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Дом купца Плотникова |
Հասցեն՝ 347250, Ռոստովի մարզ, ք. Կոնստանտինովսկ, Լենինի փողոց, տուն 28։
Պատմություն
խմբագրել19-րդ դարում - 20-րդ դարի սկզբին Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում բազմաթիվ շենքեր կառուցվել են էկլեկտիկ ճարտարապետության ոճով։ Այս ոճը նույն շենքում միավորում է ռոկոկոյի, բարոկկոյի, Վերածննդի և մոդեռնի կառուցողական և դեկորատիվ տարրերը։ Նման ոճով կառուցված շինության օրինակ է վաճառական Պլոտնիկովի երկհարկանի աղյուսե տունը, որը գտնվում է Կոնստանտինովսկ քաղաքի Հոկտեմբերի 25-ի և Լենինի փողոցների խաչմերուկում։ Այս առևտրի տունը կառուցվել է 1912 թվականին հարուստ վաճառական Պլոտնիկովի միջոցներով։ Շինարարությունն ընթացել է 1908-ից մինչև 1912 թվականը։ 20-րդ դարի սկզբին այստեղ վաճառվում էին կտորներ, մանածագործական արտադրանք, սրբապատկերներ և այլն։ Վաճառականը վարձում էր գործակատարի, որը պետք է ճանաչեր ապրանքը և կարողանար գնորդներին առաջարկել ճիշտ գործվածքներ։ Վաճառականի սահմանած կարգերը խիստ էին։ Գործակատարին կարող էին ազատել աշխատանքից, եթե նա ձեռքից բաց թողներ 2-3 գնորդի։
Շենքն արտաքնապես ազդեցիկ է, սակայն պակաս տպավորիչ չէ նաև ներսից։ Այնտեղ առկա են մեծ չափի և տարողության պահեստներ, որոնք գտնվում են նկուղում և տարածքով շատ ավելի մեծ են, քան խանութը։
Համաձայն Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ վաճառական Պլոտնիկովի տունը տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան է։
Նկարագրություն
խմբագրելՎաճառական Պլոտնիկովի երկհարկանի աղյուսե տունը կառուցվել է էկլեկտիզմի ոճով։ Շենքն ունի միջհարկային քիվ, երկրորդ հարկի յոթ կիսաշրջանաձև պատուհանները պատրաստված են զարդաքիվերով և որմնասյուներով։ Շենքի վերևի մասում կա լսողական պատուհաններով ատտիկոս։ Շենքի առաջին հարկը կոպտատաշ քարից է և ունի մեծ ցուցափեղկեր[1]։ Շենքն ունի երկու մուտք ճակատի կողմից։ Նմանապես կառուցված է նաև տան Հոկտեմբերի 25-ի փողոցի ճակատային մասը։
Նկուղային հարկում կան տարողունակ պահեստներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.