Վաղշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։

Գյուղ
Վաղշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներՇեն, Վահխեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում էր ջրառատ և այգեվետ վայրում։ Գյուղի մեջ կային 30 աղբյուրներ։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, հայ բնակչություն կոտորվել կամ բռնությամբ մուսուլմանացվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 55 տուն՝ 250 հայ և թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վաղշենն ուներ 1834 թվականին կառուցված հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կային մի քանի ավերված վանքեր, որից մեկը կոչվում էր Ս. Թորոս։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 742

Աղբյուրներ խմբագրել