Վաղինակ Զաքարյան (ԽՍՀՄ հերոս)

(Վերահղված է Վաղինակ Զաքարյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղինակ Զաքարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղինակ Սիմոնի Զաքարյան (հունիսի 20, 1920(1920-06-20), Մարտունաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հունվարի 16, 1945(1945-01-16)[1], Iwanowice, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[1]]), Խորհրդային Միության հերոս (հետմահու, 27․06․1945), գվարդիայի ավագ լեյտենանտ։

Վաղինակ Զաքարյան
հունիսի 20, 1920(1920-06-20) - հունվարի 16, 1945(1945-01-16)[1] (24 տարեկան)
ԾննդավայրՄարտունաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Մահվան վայրIwanowice, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումավագ լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Պետական Համալսարանում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է տանկային դասակի հրամանատար։ Նրա դասակը աչքի է ընկել Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրման Ժամանակ։ Լեհական Իվանովիցա գյուղի մոտ Վաղինակ Զաքարյանը վիրավոր վիճակում քաջաբար շարունակել է անհավասար մարտը և զոհվել։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675